Երեկ Aravot.am-ը լուր էր հրապարակել, թե ինչպես է «Հունդայի» մակնիշի ՊՆ 0201 Մ պետհամարանիշի մեքենան Տերյան փողոցում խախտումներով երթեւեկում: Մեքենայի դիմապակու վրայից բացակայում էր նաեւ ԱՊՊԱ-ի եւ տեխզննման կտրոնները: Հրապարակման մեջ նշված էր, որ մեքենան պատկանում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին: Այսօր ՊՆ-ից ճշտեցին, որ մեքենան Խաչատուրովինը չէ, բայց ում որ պատկանում է` անպայման կպատժվի:
Ընթերցողների ներողամտությունն ենք հայցում թյուրիմացության համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ