2010 թվականի մարտի 1-ին աշխարհում մելոդրամաների թիվն ավելացավ ևս մեկով: «Remember me» կամ «Հիշիր ինձ». Ֆիլմ երիտասարդ ու անսահման սիրո մասին: Սյուժեն այպիսինն է. Եղբոր մահից Տայլերը (Ռոբերտ Պատտինսոն) կոտրվում է: Մայրն ու հայրը ամուսնալուծված են: Վերջինս բացարձակ ժամանակ չի գտնում որդու հետ շփվելու համար, իսկ մոր հետ էլ Տայլերը չի կարողանում լեզու գտնել: Ընտանիքում միակը, ով հոգեհարազատ է տղային` իր փոքր քույրն է: Գլխավոր հերոսը ճշմարտության կողմնակիցն է, դրա համար է, որ մի օր ընկնում է կռվի մեջ: Երբ գալիս է ոստիկանությունը, նրան բռնում է համազգեստով մեկին վիրավորելու համար: Տղայի ընկերը` Էյդենը, զանգում է նրա ազդեցիկ հորը, որպեսզի բաց թողնեն Տայլերին: Ազատ թողնելուց հետո, երկու ընկեր որոշում են վրեժ լուծել շերիֆից` օգտագործելով նրա աղջկան: Տայլերը համաձայնվում է: Ե’վ: Օ’ ոչ: Տղան սիրահարվում է Էլլի Կրեյգին (Էմիլի դե Ռեյվեն): Արի ու տես, որ դա փոխադարձ է: Թվում էր, թե Տայլերի կյանքը վերջապես փոխվեց ու ընկավ հունի մեջ: Նա նույնիսկ ցանկանում էր հաշտվել հոր հետ: Գալով նրա աշխատավայր, տեղի է ունենում ահավոր մի դեպք` 2001 թվականի սեպտեմբերի 11-ը, երբ ինքնաթիռները մխրճվում են զույգ շենքերի մեջ: Իսկ թե ինչ է լինում Տայլերի ու նրա սիրո հետ, դիտեք «Առավոտ երիտասարդականի» ֆեյսբուքյան էջում:
Ալլեն Կոտլերի ֆիլմի տևողությունը 103 րոպե է: Հետաքրքիր է գլխավոր հերոսներից մեկի` Ռոբերտ Պատտինսոնի ընտրությունը: Նա համարվում է շատ-շատ աղջիկների կուռքը, ինչը, ըստ որոշ կինոգետների, ավելացնում է ֆիլմի դիտողունակոթյունը: Դա է վկայում նաև այն մեկնաբանությունը, որին հանդիպեց «Առավոտ երիտասարդականը». «Ինձ շատ դուր եկավ Ռոբերտի խաղը: Նա շատ լավ դերասան է»: Բացի Ռոբերտից, գլխավոր դերերում են` Էմիլի դե Ռեյվենը, Նիլ Կրեյգը, Դայեն Խիրշը, Կեռոլայն Հոպկինսը, Մեգանը և Էյդեն Հոլը:
Արամ Արարատյան