Ապրիլի 29-ին Նոյեմբերյան քաղաքում ՀԱԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իշխանությունները թշվառության են մատնում ժողովրդին, որպեսզի ընտրությություններին նրան կաշառելը հեշտ լինի: Նա հայտարարեց.«Իրենք մի խնդիր ունեն, որ այս երկրում որեւէ մեկը փող չունենա, փող չաշխատի, որ հետո ամեն ընտրություն մտնեն գյուղե-գյուղ, ում 5 հազար դրամ ցույց տան, մարդիկ այնքան թշվառ վիճակում լինեն, որ թվա, թե ով 5 հազար դրամ ունի՝ Աստված է, պիտի իրենց ձեռքերը պաչեն»:
Նա ասաց, որ նախընտրական այս շրջանում հանդարտությունը թվացյալ է, որ դա «խաղաղություն է 30 վայրկյանանոց փոթորկից առաջ»՝ նկատի ունենալով քվեարկության 30 վայրկանները: Փաշինյանը հավելեց. «Ամսի 6-ին Հայաստանի հանրապետությունում պետք է տեղի ունենա 30 վայրկանանոց փոթորիկ, որը քշի սերժական-քոչարյանական հանցագործ իշխանությունը»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ