Պորտուգալիայի «Լեյրիա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Ալֆունսեյնի Կեյտան «Ֆեյրենսեի» հետ հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ գողացել է թիմի պարգեւատրման փողերով պորտֆելը:
«Ֆուտբոլիստը գողացել է քեյսը, որի մեջ նրա թիմակիցների պարգեւավճարներն էին ու վերցնելով նաեւ իր մարզահագուստն ու իրերը` անհետացել է: Ալֆունսեյնի Կեյտային ստադիոնի տարածքից դուրս ինչ-որ մեկը մեքենայով սպասելիս է եղել, որի հետ էլ ճողոպրել են անհայտ ուղղությամբ: Կատարվածի մասին մենք տեղեկացրել ենք ոստիկանությանը», – լրատվամիջոցներին հայտարարել է գործադուլ հայտարարած «Լեյրիա» ակումբի նախագահ Ժոաո Բարտոլոմեուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ