Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ իր ընտրատարծքում օրենքը շարունակում են խախտել

Մայիս 01,2012 12:29

Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի  թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը ապրիլի 22-ին դիմում-բոողք էր ներկայացրել թիվ 12 ԸԸՀ` նշելով, որ թիվ 12  ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածուներ Գոհրա Վեզիրյանը և Լյովա Խաչատրյանը խախտել են ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետում ամրագրված նախընտրական քարոզչության սահմանված կարգը: Նրանք չսահմանված  տեղերում մասսայաբար փակցրել են քարոզչական նյութեր` մասնավորապես  Էրեբունի զանգվածի  բարձրահարկ շենքերի  պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին և այլուր: Նույնանման  զանգվածային խախտումներ կան նաև Նորագավիթ թաղամասում:

Ապրիլի 24-ին կայացած թիվ 12 ԸԸՀ- նիստի ժամանակ կայացվել էր  որոշում, համաձայն որի ոորշվել էր դիմել Երևանի քաղաքապետին` ուսումնասիրելու թիվ 12 ընտրատարածքում չսահմանված մեծամասնական ընտրակարգով պատգամավորի  թեկնածուներ Գոհար Վեզիրյանի  և Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառներ փակցված լինելու հանգամանքը  և չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառներ հայտնաբերելու դեպքում դրանք սահմանված կարգով անհապաղ վերացնել: Ինչպես նաև Գոհար Վեզիրյանին և Լյովա Խաչատրյանին տալ եռօրյա ժամկետ քարոզչական պաստառներն այլ վայրերում փակցնելու համար հիմք հանդիսացող  փաստաթղթղերը (վճարովի հիմունքներով  տեղեր առանձնացնելու մասին համապատասխան համայնքի ղեկավարի  վարչական ակտեր` առկայության դեպքում կամ պաստառներ փակցնելու թույլատրելի այլ վայրերի վերաբերյալ սեփականտերերի համաձայնությունները) թիվ 12 ԸԸՀ ներկայացնելու համար:

Այսօր   Թիվ 12 ԸԸՀ նախագահ Ս. Սարգսյանը  ապրիլի 28-ով թվագրված քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Ա. Բաղդասարյանից  ստացել է  հետևյալ պատասխանը:

Ի պատասխան Ձեր  25.04.2012 թ. գրության` հայտնում եմ, որ ի կատարումն թիվ 12 ԸԸՀ-ի N12 –Ա  որոշման, ուսումնասիրվել է  թիվ 12 ընտրատարածքում չսահմանված վայրերում (բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին և այլուր) մեծամասնական  ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ  Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառներ փակցված լինելու հանգամանքը և հայտնաբերվել են ոչ թույլատրելի վայրերում պաստառներ, որոնք ապամոնտաժվել են Երևանի քաղաքապետարանի միջոցներով:

Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը արձանագրում է, որ կամ քաղաքապետարանն է ստում, կամ թեկնածուներն են  նոր պաստառներ  փակցրել: Երկու դեպքում էլ տեղի է ունենում ընտրական օրենքի խախտում:

Այս հայտարարության համար  համար մենք ունենք փաստեր: Ապրիլի 28-ին մեր շտաբի   աշխատակիցները շրջել են թիվ 12 ընտրատարածքում և տեսանկարահանել են այն փողոցները, որտեղ չսահմանված վայրերում փակցված են Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի պաստառները:

Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031