Ժողովրդական կուսակցության նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր դեմ է դուրս եկել մի ամբողջ թիմ, որը սատարում է ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանին։
– Ձեր դիտարկմամբ՝ ՀՀԿ շտաբի պետ Աբրահամյանն այդ մարզում ո՞ւմ օգտին է աշխատում՝ ՀՀԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի։
– Ես մտածում եմ, որ Հանրապետականի համար է աշխատում, որովհետեւ ԲՀԿ-ն նորմալ տղերք ա ներգրավել՝ հեղինակավոր տղաների, ոչ թե ջրի մարդ, գազի մարդ։ Իրենց համայնքում հարգանք վայելող տղերքն են ԲՀԿ-ին օգնում, օրինակ՝ Յուվեցի Կարոն։ ԲՀԿ-ում լավ մարդիկ են աշխատում։ Իսկ ՀՀԿ-ում արդեն փող են բաժանում, ոնց որ նավթի հերթ լինի։ Էն առաջներում, որ նավթի հերթ կար, հիմա էլ կանգնած փող են ստանում, ամոթ ա էլի, ամոթ։ Չեն հասկանում, որ ամեն ընտրությունից հետո արտագաղթն են խորացնում։ Ինձ էլ են մարդիկ մոտիկանում ու հարցնում. «Դուք փող բաժանելո՞ւ եք»։ Ես ասում եմ՝ ո՛չ, մենք հավատացյալ մարդիկ ենք եւ մեզ թույլ չենք տա որեւիցե բան բաժանել:
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«Ժողովուրդ»