Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանի անեկդոտը

Մայիս 01,2012 11:59

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին, երբ սոցիոլոգիական հարցումների մասին հարց տվեցին, ի պատասխան, մի թարմ անեկդոտ պատմեց. «Սոցհացում են փողոցում անցկացնում, մի քաղաքացու ասում են՝ դուք ո՞ւմ եք քվեարկելու, ասում է  Հանրապետականին: Լավ, ասում է, չես ուզում, ճիշտը մի ասա: Սա սոցիոլոգների մասին անեկդոտ է, Հանրապետականի մասին չէ»:

Ըստ Վահան Հովհաննիսյանի կեղծ լարումներ ու բախումներ են ուզում ստեղծել ՀՅԴ-ում. «Ահազանգեցին, թե Աջափնյակում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի շտաբի միջեւ լարում կա, մոտեցանք, պարզեցինք, ոչ մի լարում չկա: Մի անգամ էլ լրագրողները հարցրին՝ արդյո՞ք Արծվիկ Մինասյանը Արմավիրում կուսակցություններից մեկի նկատմամբ թթու խոսքեր է ասել: Պարզեցինք, որ նման բան մեր կոլեգան չի ասել, դա կուսակցությունների մեջ հավելյալ լարում ստեղծելու համար է: Իսկ ընդհանուր առմամբ քարոզարշավի ընթացքը նորմալ է»:

Հարցին, եթե մեծամասնություն չկազմեք, պատրա՞ստ եք դուրս գալ փողոց՝ նա պատասխանեց. «Եթե խարդախություն տեղի ունենա պետական մակարդակի վրա, իշխանությունը լինի մեղավոր, ԿԸՀ-ն կամ այլ հանձնաժողովները, այդ ժամանակ բողոքի ալիքը անխուսափելի է: Բայց անհասցե եւ անհիմն բողոքը արդյունք չի բերի, բերում է զոհերի, դրա ականատեսն ենք եղել»:

Վահան Հովհաննիսյանը եւս մեկ անգամ հրավիրեց քաղաքական ուժերի բոլոր համարներին իր հետ դեբատների. «Կուզեն մեն-մենակ գան, կուզեն բոլորով, կուզեն բոլորն իմ դեմ լինեն: Չեն գալիս, նշանակում է, որ կամ արհամարհում են ընտրողին, որովհետեւ մտածում են` նրանց ընտրակաշառք տալով արդեն ապացուցել եմ, էլ  բան չունեմ ասելու: Չեն գալիս, որովհետեւ ասելիք չունեն, ի՞նչ պիտի ասեն»:

Իր խոսքում պարոն Հովհաննիսյանը նշեց, որ նորմալ չէ, երբ մի կուսակցության անդամ քարոզարշավի ընթացքում կոչ է անում ընտրել այլ կուսակցությանը՝ նշելով, որ միայն թե մի ընտրեք այս կուսակցությանը: Aravot.am-ի հարցին Լեւոն Տեր-Պետրոսյանը մարզային իր քարոզչության ընթացքում կոչ արեց ընտրել ՀՅԴ-ին, կոմունիստներին, միայն թե ոչ ՀՀԿ-ին, այսինքն սա տարօրինա՞կ էր, նորմալ չէ՞ր՝ պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Երբ ասում են համեմատության մեջ, դա տրամաբանական է, ես այլ դեպք էի մատնաշում, կոալիցիոն կուսակցություններից մեկի ներկայացուցիչը կոչ արեց ընտրել մեկ այլ կուսակցությանը, որն իր կուսակցությունը չի: Ես հիմա անուններ չեմ ուզում տալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031