Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյան. «Պարտաճանաչ եմ լինելու, չեմ բացակայելու, ակտիվ հարցադրումներ եմ անելու»

Մայիս 01,2012 11:53

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Ալեքսանյանը

– Պարոն Ալեքսանյան, վերջին շրջանում Դուք շատ հետաքրքիր իմիջով եք հանդես գալիս։ Եվ ուրեմն, երբ «թողեցիք» Ձեր բիզնեսը, սկսեցիք սարսափելիորեն շատ հարցազրույցներ տալ, այսպես ասած՝ «իրոնիկ», եթե ավելի անկեղծ՝ խիստ «շուստրի», քաղաքագիտորեն ձեւակերպած՝ «մրցակցային» մտքեր հայտնելով. իմիջմեյքե՞ր ունեք։

– Չունեմ։ Պարզապես ժամանակն է, որ ես քաղաքականությամբ զբաղվեմ: Շատ ավելի ակտիվ: Շատ ավելի մոտիկից: Այդպիսին է իմ որոշումը:

– Ո՞ր ոլորտում՝ հատկապես:

– Կերեւա:

– Հասկացանք: Ու անցանք առաջ: Ի տարբերություն մյուս «ոչ գործարարների», պարոն Ալեքսանյան, մենք Ձեզ ավելի հաճախ ենք պառլամենտում տեսնում, ինչո՞ւ:

– Այսուհետ, ասացի, ընդհանրապես շատ հաճախ եք տեսնելու, ես շատ պարտաճանաչ եմ լինելու։ Չեմ բացակայելու, ակտիվ հարցադրումներ եմ կատարելու։

– «Քաշվա՜նք»։ Առանց այն էլ Դուք սարսափելի դեմոկրատիկ իմիջի մեջ եք վերջերս հայտնվել. Դուք ոչ միայն «ոչ գործարարների», այլեւ պատգամավորների թեկնածուների մեջ ամենահասանելին եք եւ դարձել եք պառլամենտական թիվ մեկ «թոփը»՝ հարցազրույցներ տալու առումով, չկա հարց, որին Դուք չպատասխանեք՝ ընդհուպ մինչև ամենաանձնական. է՞դ էլ են Ձեր «չունեցած» իմիջմեյքերները իորհուրդ տվել, թե դա ներքին բխման արդյունք է։

– Բացառապես՝ ներքին բխման։

– Այդ «թոփությունը», ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու որոշումը արդյո՞ք հեռուն գնացող նպատակներ չեն հետապնդում։

– Երբեք։

Զրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

«Իրատես դե ֆակտո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031