Վեդու մի խումբ բնակիչներ այսօր հավաքվել ու քաղաքական անցուդարձն էին քննարկում ու բանավիճում, թե որ կուսակցությունն է ավելի արժանահավատ: Մեր հարցին, թե ո՞ր կուսակցությանն են հավատում ու ինչ սպասելիքներ ունեն, հավաքվածներից ամեն մեկն իր պատասխանը տվեց. «Ոչ մեկին», «Բոլորն էլ փչում են», մեկն էլ, թե՝«վախենում են»:
Նրանցից հետաքրքրվեցինք` կուսակցությունները միայն ընտրությունից ընտրությո՞ւն են իրենց հիշում, ի պատասխան բնակիչներից մեկն ասաց.«2 տարվա մեջ երկու օր»: Նախընտրական նվերներ այս բնակիչներին չեն հասել, ինչու՞. բնակիչներից մեկը բացատրեց.«Նրանք ճանաչում են, ում ասեն, ում ՝ չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև