Ո՞ր կուսակցությունն է առավել ակտիվ Վեդի քաղաքում: Վեդու բնակիչ Գագիկ Սարգսյանը մեր հարցին զարմացած պատասխանեց. «Բնական չէ՞, ում լծակները մեծ են: Ամեն մեկը, իր աթոռին կառչած, ձգտում է իր աթոռներն օգտագործել այնպես, ինչպես 20 տարի օգտագործել է: Խաբեցին ժողովրդին, ծնվեց մի հրեշ, հետո երկգլխանի հրեշ, միգուցե ծնվի 7գլխանի հրեշը. ինչո՞ւ եք դատարկում Հայաստանը»:
Պարոն Սարգսյանի խոսքերով, ամբողջ հանրապետության լծակները Հանրապետական կուսակցության թեւի տակ են, ու քաղաքացիները վախից դրդված ՀՀԿ-ին են քվեարկելու. «Բոլոր հիմնարկ ձեռնարկությունները… չեն ստիպում, այնքան է վախի մթնոլորտը, որ ուզենան էլ` չեն կարող չընտրել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև