Արդյո՞ք Ոիթնի Հյուսթոնը մահացել է կոկաինի խրոնիկ օգտագործումից և սրտի աթերսկլերոտիկ հիվանդությունից, ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, թե՞ պատճառներն այլ են, և սրանք լրատվամիջոցների տարածած կեղծ տեղեկություներ են:
Ուիթնի Հյուսթոնի մայրը խոստովանել է , որ ինքնակենսագրական գիրք է գրում դստեր կյանքի մանրամասների և հետաքրքիր դետալների մասին, տեղեկացնում է LifeNews.ru կայքը: Սիսի Հյուսթոնը նաև ասել է, որ գրքում տեղ են գտել տարբեր մարդկանց կարծիքներն ու հիշողությունները, փոփ-աստղի մասին, ովքեր մտերիմ են եղել նրա հետ: «Ես հոգնել եմ դստերս անվան շուրջ ԶԼՄ-ների և հասարակության կողմից հնչող անվերջ ստերը լսելուց, այդ իսկ պատճառով էլ, պատրաստվում եմ գրել այս գիրքը, բոլոր կասկածները փարատելու և տարբեր խոսակցություններին վերջ դնելու համար»: Սիսի Հյուսթոնը, խոստովանում է, որ երկար ժամանակ հասարակությունից գաղտնի է պահել այս փաստը, սակայն նա արդեն հանդիպել է Նյու-Յորքի հրատարակչատներից մեկի ներկայացուցչի հետ և նախատեսված է, որ գրքի շնորհանդեսը կլինի այս տարվա հուլիս ամսվան: Դստեր մասին գիրք գրելու ցանկությունն առաջացել է այն բանից հետո, երբ երգչուհու մտերիմ ընկերուհին հայտարարել է, որ պատրաստվում է Ուիտնիի մասին գիրք գրել` «Ուիտնին, որին ես ճանաչել եմ»:
Նշենք, որ սա Սիսի Հյուսթոնի գիրք գրելու առաջին փորձը չէ: Նա 1998 թ.-ին հրատարակել է «Որքան քաղցր է ձայնը» խորագրով հուշեր, որտեղ պատմել է իր ստեղծագործական կյանքի հիշարժան պահերի մասին:
Ալվինա Սիսյան