Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը արձագանքում է Արամ Մանուկյանի հայտարարությանը. «Ստահոդ լուրեր տարածելու միջոցով հանրային կարծիքի խեղաթյուրման փորձեր են արվում»

Ապրիլ 30,2012 20:13

Ապրիլի 30-ին կայքերից մեկում հրապարակված «ՀԱԿ-ն Արաբկիրի ընտրացուցակներում 150 մահացած ընտրողի անուն է գտել» հոդվածում նշվում է, որ ըստ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի՝ ՀԱԿ-ը 150 մահացած մարդկանց ցուցակների խնդրով պաշտոնապես դիմել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, սակայն գործերը չեն ընդունել` ոչ աշխատանքային օր լինելու պատճառաբանությամբ:

Պարզաբանում ենք, որ հերթական անօգուտ փորձն է արվում ստահոդ լուրեր տարածելու միջոցով խեղաթյուրել հանրային կարծիքը` ընտրական գործընթացում ոստիկանության գործունեության վերաբերյալ: Չնայած ապրիլի 29-ի ոչ աշխատանքային օր լինելուն, ՀՀ ոստիկանության պետի ցուցումով անձնագրային և վիզաների վարչությունն ու նրա ենթակա  ստորաբաժանումները  շարունակել են պատշաճ կերպով կատարել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պարտականությունները: Իսկ ապրիլի 29-ին անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվել է ոչ թե 150, այլ 105 մահացած անձանց վերաբերյալ տվյալ: Ցուցակը առձեռն ստորագրությամբ թիվ 4 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանի լիազոր ներկայացուցչից ստացել է անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընտրացուցակները հրապարակելուց հետո ցուցակում նշված 36 անձանց անհատական տվյալներն արդեն իսկ հանված են եղել բնակչության պետական ռեգիստրից: Մյուս անձանց տվյալները նույն օրը փոխանցվել են Արաբկիրի անձնագրային ծառայությանը` տեղամասային տեսուչների միջոցով ստուգումներ իրականացնելու համար:

Դիմումատուին կպատասխանվի ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում:

Կից ներկայացվում է անձնագրային և վիզաների վարչություն մուտքագրված թիվ 4 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանի դիմումը:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30