Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաչատուրովն օրենքը գիդո՞ւմ չի

Ապրիլ 30,2012 20:06

Մեր տեղեկություններով՝ այս «Հունդայի» մակնիշի ՊՆ 0201 Մ պետհամարանիշի մեքենան պատկանում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին: Լուսանկարում պարզ երեւում է, թե ինչ խախտումներ է թույլ տալիս պաշտոնյան՝ Երեւանի Տերյան փողոցում: Եթե շարքային քաղաքացին երթեւեկության կանոնները խախտեր այդ ավտոմեքենայի նման, բավականին կլոր տուգանք կնշանակվեր: ԱՊՊԱ-ի կտրոնը մեքենայի դիմապակուն չփակցնելու համար սահմանված է տուգանք՝ 10 հազար դրամի չափով: Տեխզննման կտրոնի բացակայության համար տուգանքը կազմում է 50 հազար դրամ, բացի այդ, մեքենան կայանել է անցումի վրա եւ վարորդը, առանց շտապողականության, հարակից թերթի կրպակից ինչ-որ գնումներ է անում: Քանի որ այս դեպքում խոսքը հասարակ վարորդի մասին չէ, տուգանքների մասին մտահոգվելու կարիք չկա:

Ի դեպ, այս ընթացքում, ինչ Խաչատուրովի մեքենան մայրաքաղաքում խախտումներ էր անում, լուր տարածվեց Տավուշի մարզի Մովսես գյուղում 3 զինծառայողների սպանության մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել