Aravot.am-ը «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» աջակցությամբ սկսում է նոր հաղորդաշար՝ «Դեմ առ դեմ» առցանց բանավեճ, որը հույս ունենք՝ կդառնա մի հարթակ, որտեղ առանց որեւէ խտրականության ու կողմնակալության՝ հասարակական ու քաղաքական բոլոր ուժերը կարող են առանց խմբագրական միջամտության ներկայացնել իրենց տեսակետը, գնահատականները եւ քաղաքացիներն էլ ուղղել իրենց հետաքրքրող հարցերը:
Օգտագործվելու են ժամանակակից տեխնոլոգիաները՝ հնարավորություն ընձեռելով սոցիալական ցանցերով՝ Facebook-ով եւ Twitter-ով, նաեւ Skype-ով հարցեր ուղղել բանավեճի մասնակիցներին: Բանավեճի լավագույն հատվածները կտպագրվեն նաեւ «Առավոտ» օրաթերթում:
Բանավեճի առաջին թողարկումը մեր կայքում կլինի մայիսի 1-ին ժամը 12-ին: Մեր հյուրերն են լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը եւ «ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
Նրանց հարցեր կարող եք ուղղել
Կարդացեք նաև
«Առավոտի» Facebook-ի էջում՝
https://www.facebook.com/pages/Aravot/271803352838187
«Առավոտի»՝ Twitter-ի էջում https://twitter.com/#!/AravotOnline
Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:
Կարող եք հարցերը գրել նաեւ այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: