Կոտայքի մարզի Բուժական գյուղի բնակիչներն իրենց հիմնական խնդիրը համարում են ՀՀԿ-ին սատարելը: Այսօր, նախագահի քարոզարշավի ժամանակ, Եղվարդում մոտեցա կանգնած տղամարդկանց, ներկայացա, խնդրեցի պատասխանել իմ մի քանի հարցերին՝ իրենց առօրյային եւ հոգսերին վերաբերվող: Զրուցակիցներիցս մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, հարցից՝ որո՞նք են ձեր հիմնական խնդիրները, շփոթվեց, սկսեց չորս կողմը նայել: Նրա կողքին կանգնած ընկերը օգնության հասավ՝ «սատարել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»:
Հետո, արդեն զրույցի, քաղաքական հատվածում զրուցակիցներս վստահեցրին, որ իրապես հավատում են ՀՀԿ-ին եւ նրա հետ էլ կապում են իրենց սպասելիքները: Ասացին, որ իշխանության հինգ տարիների ընթացքում ՀՀԿ-ն ասֆալտապատել է իրենց գյուղի ճանապարհները, հիմնել բուժամբուլատորիա, նոր դպրոց են կառուցում:
Մանրամասները՝ տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ