Իր վերջին ասուլիսում, երբ լրագրողները ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին հարցրին, թե իր կարծիքով ո՞ր կուսակցությունները կմտնեն ԱԺ՝ վերջինս վստահաբար նշեց ՀՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի անունները՝ ավելացնելով, որ ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», «Դաշնակցությունը» եզրագծին մոտ են ԱԺ մտնել-չմտնելու: Ավելին՝ Պարույր Հայրիկյանը բացատրեց, որ ամեն անգամ ԱԻՄ-ը սեփական հարցումների միջոցով 1-2%-ի տարբերությամբ կարողանում է հստակ կանխորոշել ընտրութունների արդյունքները, բայց այս տարի հարցումներ չեն արել, ինքը ներկայացնում է իր անձնական կարծիքը: Այս առնչությամբ ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Հայրիկյանի կանխատեսմանը. «Հայրիկյանն ո՞վ է, սոցիոլո՞գ է»: Մեր պատասխանը լսելուց հետո, որ սոցիոլոգ չէ, ԱԻՄ նախագահն է՝ պարոն Վարդանյանն ավելացրեց. «Թող իր սեփական կանխատեսումները պահի իրեն: Ես Պարույր Հայրիկյանին մեկնաբանման խնդիր չունեմ: Խորհուրդ կտամ իր կանխատեսումները պահի իրեն եւ զբաղվի նրանով, ինչով զբաղվում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև