Կոտայքի մարզի Գառնի համայնքում քարոզարշավային իր ելույթից հետո նախագահ Սերժ Սարգսյանը զրույցի բռնվեց գառնեցի երեխաների եւ պատանիների հետ: Aravot.am-ին հաջողվեց այդ զրույցի որոշ հատվածներ տեսագրել:
– Երեխեք՝ ո՞նց եք:
– Լավ:
Կարդացեք նաև
– Լավը ո՞նց ա, կարաք բացատրեք, երբ ասում եք՝ լավ, էդ ինչ ա՞ նշանակում: Կարա՞ մեկը բացատրի:
– Դե վատ չենք էլի:
– Էդ էլ ա ճիշտ, որ վատ չեք, ուրեմն՝ լավ եք: օրինակ, ես լավ եմ զգում, երբ հարցնում եմ երեխեքին կամ ավագներն՝ ո՞նց եք, ասում են՝ լավ ենք: Ինձ համար դա լավ ա: Օրինակ, քեզ համար ի՞նչն ա լավ, որ ասում ես՝ լավ ա:
– Գարուն ա:
– Գարուն ա, եղանակը լավ ա, հոգս չունես, դասերդ սովորել ես… ի՞նչ ես ստանում դպրոցում:
– Դե՝ լավ:
– Լավը ո՞րն ա՝ 9-ը, 10: Իսկ դու աստղ ստացած կա՞ս:
– Աստղն ի՞նչ ա:
– Չե՞ս ստացել:
– Ի՜, ստացել եմ…
– Ի՞նչ անենք, որ մի քիչ ավելի հետաքրքիր լինի Գառնին:
– Հոգեւոր լուսավորությունն ա քիչ:
Զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ