Լրահոս
Օրվա լրահոսը

Գազարն ու սմբուկը էժանացել են, սունկն ու բողկը` թանկացել

Ապրիլ 30,2012 17:48

Կանաչեղենը, սխտորը, սմբուկը, գազարը, ճակնդեղը, լոլիկը, վարունգը, գլուխ սոխն ու կաղամբը մարտ ամսվա համեմատ՝ ապրիլին էժանացել են: Փոխարենը թանկացել է բողկը՝ 2.2 %-ով, կանաչ պղպեղը՝ 4.5 %-ով, սունկը՝ 5.5 %-ով: Նման տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ)՝ դիտարկելով այս տարվա մարտ-ապրիլ ամիսների սպառողական գները:

Ըստ նույն աղբյուրի, այս ամիս 1.5 %-ով նվազել են նաեւ կարտոֆիլի, կենդանական եւ բուսական յուղերի, շաքարավազի գները: Վիճակագիրները պարզել են, որ կարտոֆիլի գինը նվազել է հատկապես Եղեգնաձորում: Ճիշտ է, շաքարավազն էժանացել է, բայց այս տարի այն 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 18.4 %-ով աճել է:

Կաթնամթերքի ապրանքախմբում 2012-ի ապրիլին 2011թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 3.3 % գնաճ, իսկ 2012 թվականի մարտի համեմատ՝ 1.0 % գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Լոռի», «Չեդեր» եւ «Չանախ» տեսակի պանիրների` համապատասխանաբար` 5.7 %, 2.6 % եւ 2.4 % գնանկումով:

Այս տարվա ապրիլին, ինչպես ԱՎԾ-ն է փաստում, նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ, ձվի հանրապետական միջին գինն աճել է 4.6 %-ով, իսկ

2012թ. մարտի համեմատ գրանցվել է 0.7 % գնանկում: Ձկնամթերքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 3.8 %-ով թանկացել է, իսկ այս տարվա մարտի համեմատությամբ` 1.5 %-ով էժանացել: Նախորդ տարվա ապրիլին մսամթերքը 10.7 %-ով էժան է եղել: Իսկ այս տարվա ապրիլին` մարտի

համեմատ, մսամթերքի գները նվազել են 1.6-0.1 %-ով:

Մրգի շուկայում էլ նախորդ տարվա ապրիլ-մարտ ամիսների համեմատ այս տարի 27.5 %-ով գների նվազում է արձանագրվել: Սուրճը, թեյը կակաոն, ոչ

ոգելից եւ ոգելից խմիչքն ու ծխախոտն էլ այս տարվա մարտ-ապրիլին 0.1 %-ով թանկացել են 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, իսկ հացամթերքի, հրուշակեղենի, այլ մթերքի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30