Ըստ այդմ, սկսած «Ֆորմուլա 1»-ի Մեծ մրցանակի խաղարկությունից, որը մեկնարկելու է Բարսելոնայում, «Sauber» թիմի մեքենաների վրա փակցվելու է «Չելսի» ֆուտբոլային ակումբի տարբերանշանը, իսկ լոնդոնյան ակումբի ստադիոնում եւ պաշտոնական փաստաթղթերում լինելու է վերջինի ապրանքանիշը:
Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ սա պատմության մեջ նմանատիպ առաջին գործարքն է ֆուտբոլի եւ ավտոարշավի թիմերի միջեւ, որոնք նպատակ են դրել միմյանց օգնել իրենց գովազդները տարածելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ