Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի կոշիկները մաշվեցին քարոզարշավի ընթացքում (Տեսանյութ)

Ապրիլ 30,2012 17:18

Արտաշատ քաղաքում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին պատմեց, որ նախորդ քարոզարշավներից մեկի ժամանակ Արտաշատից տեղական արտադրանքի կոշիկ էր գնել ու խոստացել էր դրանով հաջորդ անգամ այցելել իրենց, բայց չի կատարել այդ խոստումը: «Այդ խոստումը չեմ կատարել, որովհետեւ այս քարոզարշավի ժամանակ այդ կոշիկները մաշվեցին: Նախորդ օրն էլ Մարտունու շուկայից ստիպված եղա նոր կոշիկ վերցնել: Բայց կարեւորը դա չէ, կարեւորն այն է, որ կոշիկներս տեղական արտադրանք են  եւ ամենից կարեւորն այն է, որ մենք ձեր առջեւ միշտ բաց ենք լինելու»: Առիթից օգտվելով արեւածաղիկ վաճառող մի կին էլ առաջարկեց Արտաշատի արտադրության արեւածաղիկ գնել:

Հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Մայիս Միքայելյանն էլ հավաքվածներին ասաց, որ «Ժառաագությունը» ժողովրդի կյանքով ապրող կուսակցություն է. «Խնդրում եմ մի բանի վրա ուշադրություն դարձնեք. սովորաբար Հայաստանում ընդունված է պատգամավոր դառնալ միայն իրենց բիզնեսին կռիշ կանգնելու նպատակով: Նայեք «Ժառանգության» պատգամավորներին՝ նրանց մեջ չկան օլիգարխներ, հարստացածներ: Եթե հարստացել են, ապա միայն Զարուհի Փոստանջյանն է, որը այս ընթացքում ունեցել է 2 երեխա»:

Հանդիպման ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին կոչ արեց «ոչ» ասել ջեմերին, տրակտորներին, 5000 դրամներին եւ վստահեցրեց, որ այդ դեպքում մեկ տարի հետո նրանց կվերադառնա ոչ թե ողորմությունը, այլ իրավունքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30