Եղվարդի ոստիկանությունում այսօր բռնություն են գործադրել ՀԱԿ անդամի նկատմամբ։ 25-ամյա Վիգեն Դավթյանին իր բնակարանից այսօր առավոտյան Քասախի ոստիկանության բաժնի աշխատակիցը «ընգերականով» տարել է Եղվարդի ոստիկանություն՝ «մի ժամով բան կա խոսալու»։
«Ես էլ մնացի մի ժամ, երկու ժամ, երեք ժամ։ Մեկ էլ մեկն եկավ, կոստյումիցս բռնեց, թե հել գնա։ Ես էլ ասեցի՝ ով բերել ա, թող նա էլ տանի, ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ»,-«Ա1+»-ին պատմում է տուժողը՝ Վիգեն Դավթյանը։ Ըստ նրա, ոստիկանության աշխատակիցը թեւից քաշքշելով փորձել է դուրս հանել իրեն։
Ինքը՝ Վիգենը, փորձել է թեւն ազատել ոստիկանի ձեռքից ու այդ փորձը շատ կտրուկ է ստացվել։ Ոստիկանի մյուս ձեռքից անսպասելի ընկել է հեռախոսը։ «Մեկ էլ շատ ուժեղ խփեց դնչիս, արյուն եկավ։ Մյուս ոստիկաններն եկան, դրան տարան»,-հիշում է Վիգենը։ Իսկ ինչու՞ էին նրան Քասախ համայնքից բերել Եղվարդի ոստիկանություն։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ