Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում աղքատ ընտանիքները նույնիսկ տնակում են վարձով ապրում

Ապրիլ 30,2012 16:34

Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ առավել ծանր է աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքներում մանկահասակ երեխաների վիճակը: Իսկ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված հետազոտությունների արդյունքներով մանկական աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակի մարզում, որտեղ երեխաների առավել քան 50 տոկոսն աղքատ են …

Իր երեք մանկահասակ երեխաների հետ միայնակ մայր Գոհար Հովհաննիսյանը վարձով է բնակվում Գյումրու կենտրոնական մասում տեղակայված տնակային ավաններից մեկի խոնավ և խարխուլ տնակում: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների այցելության պահին տանը միայն երեխաներն էին: Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան սան 6-ամյա Պարգևը իր 3-ամյա եղբոր` Դավիթի հետ փորձում էր քնեցնել լացող փոքրիկ քրոջը` մեկուկեսամյա Լիլիթին: Հարևան տնակի բնակչուհի Անահիտի պատմելով` մայրը այդ պահին գնացել էր ընտրատեղամասերում տեղակայված ընտրացուցակներում իր անունը փնտրելու: Մի փոքր սպասելուց հետո երեխաների մայրը` Գոհար Հովհաննիսյանը վերադարձավ և մենք զրուցեցինք նրա հետ: Մեզ հետաքրքրում էր, թե սոցիալական նպաստով իրենց գոյությունը պահպանող այս ընտանիքը ինչպես է հայտնվել վարձով տնակում: Պարզվեց, որ նրանք նախկինում բնակվել են վթարային շենքում, որը օր օրի առավել վտանգավոր է դարձել բնակության համար, և որոշել են դուրս գալ այդ կիսափլված բնակարանից ու վարձակալել են տնակ: Եվ քանի որ նրանց բնակարանը երկրաշարժի հետևանքով ամբողջովին չի փլվել, հետևաբար նրանք բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերաթացուցակում հաշվառված չեն: Ավելացնենք, որ Գյումրիում այս պահին 88 վթարային բազմաբնակարանային շենքեր և տասնյակ տներ կան: Ընդ որում այդ բնակելիներից շատերը ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն և բնակության համար պիտանի չեն կամ խիստ վտանգավոր են: Այդ շենքերի մոտ 7500 բնակիչների բնակարաններով ապահովելու խնդիրը ևս մնում է չլուծված և այդ ընտանիքներին պետության կողմից բնակարանով ապահովելու որևէ ծրագիր դեռևս չկա:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված տեսանյութում

 www. shirakcentre.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30