Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ անդամ. «Մկաններ ցույց տալու ժամանակն անցել է» (Տեսանյութ)

Ապրիլ 30,2012 16:25

«Լուրջ հույսեր ունեինք, որ որակապես նոր քաղաքական պայքարի ականատեսն ենք լինելու, սակայն, ցավոք, այդպես էլ չտեսանք իսկական քաղաքական քարոզչություն: Ընդհակառակը, մենք ականատեսն ենք լինում մի կողմից լավ ֆինանսական միջոցներ ծախսված մասսայական հանդիսությունների, մյուս կողմից՝ մեկ դերասանի թատրոնի: Շարասյուներով այնպես են գնում քարոզարշավի,կարծես մի օլիգարխ հարսանիք լինի»,-հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) հանրապետական խորհրդի անդամ Արամ Գյուրջյանը: Նա խորհուրդ տվեց շարասյուներով ժողովրդի հետ շփվող անձանց գոնե 10-15 րոպե իջնել իրենց շքեղ մեքենաներից և շփվել ժողովրդի հետ:

Դառնալով ընտրակաշառքի երևույթին՝ ասաց, որ ՀԴԿ-ն դրան զզվանքով է նայում: Ա. Գյուրջյանը, դիմելով ՀՀ նախագահին, Գագիկ Ծառուկյանին, Արթուր Բաղդասարյանին և ընդդիմության առաջնորդներին՝ կոչ արեց քաղաքական երկխոսության և նշեց. «Մկաններ ցույց տալու ժամանակն անցնել է, ժամանակն է լուրջ երկխոսության»:

Դառնալով ՀԴԿ շանսերին՝ պարոն Գյուրջյանը հղում արեց Aravot.am-ի հրապարակած արդյունքներին, որոնց համապատասխան ՀԴԿ-ն հաղթահարում է 5 տոկոսանոց շեմը:

Aravot.am-ի հարցին՝ խորհրդարան մուտք գործելով՝ որևէ ուժի հետ հնարավո°ր է համագործակցություն: Ա. Գյուրջյանը պատասխանեց. «Մենք պատրաստ ենք համագործակցության ծրագրի շուրջ: Հիմա խոստումներ տալու ժամանակն է, երբ գա աշխատանք ցույց տալու ժամանակը, այդ ժամանակ շատ բան պարզ կլինի: Այս պահի դրությամբ դեռ չեմ տեսնում, որ կա ուժ, որ պատրաստ է իրագործել այդ ծրագրերը»:

Ըստ Ա. Գյուրջյանի՝ պարզ է այն, որ այն ուժերը, որոնք դիմում են ընտրակաշառքի, մարդկանց ահաբեկելու և մանիպուլյացիաների, այդ ուժերը ի վերջո խնդիր ունեն հերթական անգամ պահպանել իրենց իշխանությունը: Ա. Գյուրջյանի կարծիքով՝ այն խնդիրները, որոնք բարձրաձայնում են շատ ուժեր, ժամանակին ունեին դրանց իրագործման բոլոր լծակները:

ՀԴԿ հանրապետական խորհրդի անդամը կարծում է, որ այս ընտրությունների արդյունքները որոշ անհատների դիմակը կպատռեն և ցույց կտան, թե ով ինչ նպատակ ունի՝ մասնակցելով ընտրություններին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30