Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 6-ին «խաղ տվողները» պատասխան են տալու

Ապրիլ 30,2012 15:30

«Այլեւս երբեք մեր հողում ընտրությունները չեն կուսակցականացվելու ու չեն կեղծվելու: Ով փորձի մայիսի 6-ին խաղ տալ Հայաստանի քաղաքացու իրավունքի, Սահմանադրության հետ, պատասխան է տալու  ինձ հետ, կապ չունի՝ մենք խոսում ենք Սերժի, Գագիկի, Լեւոնի, Րաֆֆիի կամ քաղաքական այլ ուժի մասին, որովհետեւ մեզ մոտ թագավորելու է հայ մարդը»,- այսօր Արարատ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն»  կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգության» թեկնածու Զարուհի Փոստանջյանը ասաց, որ Հայաստանում չկա արդարություն ու եկամուտները բաշխվում են  ոչ թե ըստ մարդու աշխատածի, այլ կախված նրանից, թե ինչքան մոտ ես բարձրաստիճան այս կամ այն պաշտոնյայի հետ, որքան մեծ են քո հնարավորությունները երկրի հարստությունները թալանելու հարցում: Նրա խոսքերով, քանի որ Հայաստանում իշխանությունները չեն ծառայում ժողովրդին,  վերջին 20 տարում մոտ 1,5 միլիոն մարդ է լքել Հայաստանը, «Ժառանգությունն» այս անգամ գալիս է մեծ թիմով, ուժով, որը մեր երկրին բերելու է մեր ժողովրդի վերադարձը մոտակա 5 տարում»:

«Ժառանգության» համամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Սուսաննա Մուրադյանն էլ ասաց, որ կառավարությունը ձախողվել է տնտեսական, սոցիալական, դատաիրավական համակարգում, ապա հավաքվածներին կոչ արեց կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպելիս ոչ թե նամակներ հանձնել ու ինչ-որ բան խնդրել, այլ պահանջել նրանց հրաժարականը:

Արարատի մարզում «Ժառանգություն» կուսակցությունը այսօր կավարտի իր  մարզային քարոզարշավները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30