Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղում կռվեց, որ այսօր անտուն մնա՞» (Տեսանյութ)

Ապրիլ 30,2012 15:25

Ազատամարտիկ Ավետիս Խաչատրյանի հարեւաններն ու մարտական ընկերներն արդեն քանի օր ու գիշեր է հսկում են, որպեսզի

Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները չքանդեն Նոր Նորքի Գյուլի Քեսյան 29 հասցեի մեկ հարկանի կիսակառույց շինությունը: Այն ճիշտ է` սեփականության վկայական չունի, բայց ազատամարտիկի միակ կացարանն է, որտեղ Ավետիսը կարող է ընտանիքի 9 անդամների հետ, որոնց թվում կան անչափահաս երեխաներ, ապրել:

Խաչատրյանները բիզնես սկսելու նպատակով ՎՏԲ բանկից վարկ են վերցրել, սակայն չկարողանալով բարձր տոկոսների ու հարկերի տակից դուրս գալ` բնակարանը կորցրել են: Այսօր նրանք իրենց նախկին բնակարանում վարձակալությամբ են բնակվում: Մի օր փողոցում չհայտնվելու համար, իրենց շենքի հարեւանությամբ, մոտ 50 քմ տարածքով նախկին խանութի տեղում, 4 պատ են շարել, որպեսզի ընտանիքը տեղափոխվի այդտեղ:

Շինությունն օրինականացնելու համար, արցախյան պատերազմի մասնակից «Վիտյա Այվազյան» ջոկատի հրամանատար Ավետիս Խաչատրյանը, որը նաեւ երկրապահ կամավորականների միության անդամ է, օրերս մոտեցել է իրենց համայնք ծառատունկի եկած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` խնդրելով ընդառաջել: «Մի քանի րոպե հետո քաղաքապետը եկավ տարածք եւ հրամայեց շինությունը քանդել, հողին հավասարեցնել»,- Aravot.am-ին պատմեց ազատամարտիկը:

Հարեւանների խոսքերով էլ. «Ավետիս Խաչատրյանը ամբողջ Նոր Նորքում շատ հարգված անձնավորություն է, պետք լինի` կհավաքվենք, կգնանք քաղաքապետարանի մոտ ցույց կանենք: Նրա նման մարդուն է՞լ են զրկում  4 պատից: Նրա շնորհիվ ենք այսօր մենք ապրում: Ղարաբաղում կռվեց, որ այսօր անտուն մնա՞: Մեզ էլ ասում էր` հանրապետականներին հավատացեք, ձայն տվեք: Ո՞ւմ հավատանք, ինչի՞ն հավատանք: Հավատանք, որ ազատամարտիկի տունը քանդե՞ն»:

Հարեւաններն այնքան վրդովված էին ազգի հերոսի նկատմամբ նման վերաբերմունքից, որ վստահեցրին` «Պետք լինի տրակտորի տակ էլ կպառկենք, բայց որեւէ մեկին չենք թողնի, Ավոյի տունը քանդեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Այս մասին ավելի մանրամասն կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30