Այսօր` ապրիլի 30-ին, Ավան վարչական շրջանում խոչընդոտել են «Ժառանգություն» կուսակցության եւ պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանի նախընտրական քարոզարշավը: Ինչպես NEWS.am-ին հայտնեց Ստեփան Սաֆարյանը, Ավանի 3-րդ փողոցում իր շտաբի ակտիվիստների վրա են հարձակվել «մի խումբ բանդիտներ», որոնք հայհոյել եւ քաշքշել են նրանց:
«Ես զանգահարեցի ոստիկանություն եւ միջազգային դիտորդներին եւ նրանք փախան»,- նշեց Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ հարձակվողները եղել են հանրապետական կուսակցության համակիրներ:
Նշենք, որ Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել են Ստեփան Սաֆարյանը` «Ժառանգությունից», Գայանե Առուստամյանը` Հայ ազգային կոնգրեսից, եւ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` ՀՀԿ-ից:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի