«Ամենեւին չի փոխվել մթնոլորտը նախկինի հանդեպ»,- հայտարարում է ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը` պնդելով, որ կեղտոտ եւ սեւ տեխնոլոգիաներ, սեւ փիառներ են իրականացնում իրենց դեմ: «Միտինգներին ներկա եմ լինում, եւ երեկոյան գալիս եմ տուն, հեռուստացույցով տեսնում եմ տեսարան, որ այդպիսին չէ: Ես միտինգը վարում եմ, տեսնում եմ հոծ բազմություն է, բայց գալիս եմ, «Հայլուրով» եւ մյուս ալիքներով տեսնում եմ դատարկ կադրեր, երեք հոգի անկյունում արեւածաղիկ են չրթում»:
«Երկիրը դատարկվում է, մարդիկ պատրաստ սպասում են այս ընտրությունների արդյունքներին, որ տեսնեն` գնում են երկրից, թե չէ»,-ասաց Արամ Մանուկյանը: