Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Օլիգարխները դարձյալ նվաճում են ԱԺ-ն»

Ապրիլ 30,2012 14:00

«Այն, որ իշխանությունները խոստացան, թե բիզնեսը կտարանջատվի քաղաքականությունից, դարձյալ չիրագործվեց: Դարձյալ օլիգարխները գրոհում են ԱԺ մանդատներ նվաճելու»,-հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Վազգեն Սաֆարյանը:

Այն մասին, թե ինչու է ՀԿԿ-ն մասնակցում ընտրություններին, պարոն Սաֆարյանն ասաց. «Մենք մասնակցում ենք ընտրություններին, որ ժողովուրդն ընտրության հնարավորություն ունենա: Մենք այլընտրանք ենք ժողովրդի համար: Կոմկուսի՝ խորհրդարան մուտք գործելուց խորհրդարանը կշահի, քանի որ այնտեղ մենք կտանենք առողջ գաղափարախոսություն: Հակառակ դեպքում կլինի իշխանության վերաբաժանում, կամ իշխանության լծակների մոտ կանգնելու մրցավազք»:

Վ. Սաֆարյանը հայտարարեց, թե իրենք հենց ժողովուրդն են և մանրամասնեց. «Մենք ժողովրդի հետ խոսում ենք պարզ, ընկերաբար: Մենք ժողովրդից չենք տարանջատվել ոչ լիմուզիններով, ոչ էլ ԱԺ դեպուտատի անձեռնմխելիությամբ»:

Պարոն Սաֆարյանն անընդհատ հայտարարում էր, թե մյուս կուսակցությունները Կոմկուսից փոխառել են իրենց սոցիալիստական գաղափարները: Նա անդադար խոսում էր «սոցիալիստական Հայաստանի լուսավոր էջերի» մասին: Ուստի Aravot.am-ը հետաքրքրվեց՝ եթե Կոմկուսի գաղափարները բոլորը փոխառում են, ժողովուրդն այդքան հաճախ է հիշում սոցիալիստական Հայաստանի «լուսավորր  էջերը», այդ դեպքում Կոմկուսն ինչո°ւ 1999-ից ի վեր չի հաջողում մուտք գործել խորհրդարան: Վ. Սաֆարյանը պատասխանեց. «Կոմունիստական կուսակցության ներսում տեղի ունեցան պառակտումներ, ինչը թուլացրեց կուսակցության ուժերը: Սակայն այժմ հանդես ենք գալիս միավորված և ակնկալում ենք 10 տոկոս արդյունք»:

Վ. Սաֆարյանը մտահոգություն  հայտնեց ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ և այն մասին, որ ժողովուրդը վախվորած է: Ըստ նրա՝ իշխանություններն օգտագործում են իրենց վարչական ռեսուրսը և ավտոբուսներով մարդկանց բերում հանդիպումների՝ տպավորություն ստեղծելու համար:

Իսկ մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը, ժամը 12.00-ին Կոմկուսը Մ. Սարյանի արձանի մոտից դեպի Շահումյան հրապարակ շքերթ կկազմակերպի, որը կավարտվի հանրահավաքով: Ըստ Վ. Սաֆարյանի՝ դա կլինի Կոմկուսի քարոզարշավի «կուլմինացիան»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30