Ըստ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն երրորդ կամ չորրորդ տեղը հազիվ գրավի, իսկ «ՀԱԿ-ը առաջին տեղով է գնում», անգամ 50%+1 ձայների հույս ունի: Ճիշտ է, հետո նա մի քիչ ապահովագրեց իրեն` «դա Արաբկիրի մասով եմ ասում, գուցե այլ տեղերում մի քիչ այլ պատկեր է»:
Պարոն Մանուկյանը պնդում էր, որ ընտրակեղծիքների դեմ պայքարելու մեթոդներ են մշակել, որոնց մասին չուզեց բարձրաձայնել:
Նա նաեւ ասում էր, որ հանրապետությունում համատարած ահաբեկումներ են, Լոռու մարզում 163 դպրոցներից 160-ի տնօրենները ՀՀԿ-ական են: «Աղտոտել են քաղաքական դաշտը, եւ այդ ախտը առողջապահական հիմնարկ է մտել, եւ բանակ, եւ կրթական ոլորտ»,-ասաց պարոն Մանուկյանը, նկատելով, որ այժմ իշխանությունները «մուզ-մուզ» են անում իրենց գործը, եւ ոչ թե բացահայտ, հետո էլ, թե` «մեյմունություններ են անում»:
«Օրենքով հարյուր հոգուց ավելի մարդ իրավունք ունի մեկ սենյականոց բնակարանում գրանցվելու, ուզում ես պատռվիր, ի՞նչ անենք»,- փաստում