Ապրիլի 29-ին Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյան քաղաքում հայտարարեց , որ Ոսկեպարից եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի այլ գյուղերից Ռուսաստանում մարդիկ կան, որ մեծ փողեր ունեն, սակայն նրանք Հայաստան գալով՝ ձեռնարկություններ չեն բացում, միայն եկեղեցի են կառուցում: Փաշինյանը դրա պատճառը համարեց նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին.
«Ձեզ մոտ հարց չի ծագել, թե ինչո՞ւ են եկեղեցի սարքել, որովհետեւ դա միակն տեղն է, ուր Սաշիկը չի մտնում, ասում՝ 70 տոկոսն իմն է»: Ն. Փաշինյանի խոսքերով՝ Ռուսաստանում բնակվող հայ գործարարները Հայաստանում արտադրություն,աշխատատեղեր չեն ստեղծում, տնտեսության մեջ ներդրում չեն անում, որովհետեւ «ոչ մեկը չի գնա Ռուսաստանում 10 աշխատի, բերի տա Սաշիկին»:
Կարդացեք նաև
Ոսկան Սարգսյան