Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղքը գցել միայն երիտասարդների վրա` անընդհատ փնովելով նրանց, սխալ է». Սեփական երկրում աշխատանք գտնելու խնդրի մասին

Ապրիլ 30,2012 14:01

«Տեսնես, երբ ենք ունենալու նորմալ, մարդավայել ու կիրթ երկիր, որտեղ մարդ կարողանա կարգին կրթություն ստանալ և այդ ամենի համար չլքի սեփական երկիրը», – ասում է իրավաբան Մարինե Հակոբյանը:

Փողոցում, տանը կամ այլ վայրերում հաճախ կարելի է լսել «այս ի°նչ պետություն է, կրթական կարգին համակարգ չունենք» կամ «տեր ունես, տեղ ունես» և այլ նմանատիպ արտահայտություններ: Պարզելու համար` արդյո±ք այդ կարծիքները ոմանց, գուցեև շատերի, վառ երևակայության արդյունք չեն, դիմեցինք ԵԹԿՊԻ դասախոս (ինչպես նաև «Թատրոն X» հանրապետական թատերական փառատոնի, ՀՀ Ազգային թատերական ստեղծագործական միավորման գլխավոր պրոդյուսեր, Էրիկ Բարսեղյանի օգնությանը, ով ակտիվ շփվում է տարբեր ուսանողների և դասախոսների հետ` նպաստելով կրթական տարբեր խնդիրների լուծմանը:

«ՀՀ-ում կրթական համակարգ կա, ինչ խոսք, բայց հոգեբանական առումով այն ճիշտ ուղու վրա չէ դրված: Մինչև գիտելիքներ ձեռք բերելը, որը հետագայի հարց է, պետք է նախ և առաջ դաստիարակել քաղաքացի: Քաղաքացի դաստիարակում են դեռևս փոքրուց` շատ վաղ տարիքից, որը հետագայում կկարողանա գիտակցել սեփական արարքներն ու պատասխան տալ դրանց համար», – ասում է Էրիկ Բարսեղյանը: Խոսքը տարրական կուլտուրայի` վարվելաձևի մասին է, ինչը, նրա համոզմամբ, մեզ մոտ դեռ սաղմնային վիճակում է և այդ առումով շատ անելիք ունենք: «Սակայն ամեն ինչ վերջացած չէ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է լցվի դրական զգացմունքներով և դրանք փոխանցի ուրիշներին: Միայն այսկերպ կարելի է ունենալ այնպիսի երկիր` հետևաբար կայուն և ճիշտ դիրքի վրա դրված կրթական համակարգ, որը երազում ենք», – հաստատում է մասնագետը: Վերջինի կարծիքով, համահարթեցման (գլոբալիզացիա) մեկ այլ նորություն կրթական նոր համակարգն է (բոլոնյան հռչակագիր), որը որդեգրեց նաև Հայաստանը: Այն ինքնին վատը չէ, սակայն կրթված և խելացի անհատ ունենալու համար պարտադիր չէ զարտուղի ճանապարհներ ընտրել` էլ ավելի բարդացնելով և խճճելով մեր կյանքը: «Ինչպես այլ երկրներում, այնպես էլ մեզ մոտ կան և° սովորող, և° չսովորող երիտասարդներ: Սակայն մեղքը գցել միայն երիտասարդների վրա` անընդհատ փնովելով նրանց, սխալ է: Պետք է մեկընդմիշտ հիշել, որ այդ երիտասարդների դաստիարակման և որպես անհատի ձևավորման գործում նշանակալից դեր ունեն թե° ծնողները, թե° կրթական բոլոր գործակալությունները (դպրոց, ուսումնարան, բուհ և այլն)», – հավելում է դասախոսը:

Այն հարցին, թե արդյո±ք բոլոր շրջանավարտներ են կարողանում իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել Էրկ Բարսեղյանը պատասխանեց, որ  աշխատանք գտնում է նա, ով առավել նպատասլաց ու համառ է գտնվում: «Դատապարտում եմ հուսահատությունն ու հոռետեսությունը: Իրականությանն ուղղակի պետք է նայել բաց աչքերով: Դա նշանակում է, որ նախ և առաջ հարկավոր է լինել արժանապատիվ ՀՀ քաղաքացի` յուրաքանչյուրիս մեջ զարգացնելով սեփականատիրոջ զգացումը` սեփական երկրի նկատմամբ», – ասում է նա` օրինակ բերելով մի շատ պարզ իրողություն. ո՞վ իր ծխախոտի մնացորդը կթափի սեփական բնակարանում: Իհարկե ոչ ոք (չենք խոսում բացառությունների մասին), քանի որ այդ դեպքում խոսքը սեփականատիրոջ զգացման մասին է, ինչը բացակայում է շենքի մուտքում, փողոցում և այլ վայրերի պարագայում: «Հարկավոր չէ ամեն բանում մեղադրել ղեկավար մարմիններին, փոխարենը պետք է սկսենք մեզանից», – մտահոգված բացատրում է Է. Բարսեղյանը:

«Այո, գիտեմ, որ եթե ցանկանաս ինչ-որ բան անել, օրինակ` աշխատանք գտնել, կկարողանաս: Սակայն հարց է, թե ինչ պայքարով ես այն գտնում, և եթե իսկապես առանց ծանոթի կարողանում ես աշխատանք գտնել` այն էլ քո մասնագիտությամբ և անմիջապես բուհն ավարտելուց հետո: Ավելի հեշտ է խոսել, փիլիսոփայել, ինչպես մենք հայերս ենք անում, քան իրականացնել», – վրդովված ասում է շրջանավարտ Անահիտ Մանուկյանը: Այդ առումով Էրիկ Բարսեղյանը համամիտ է, որ ծանոթ-բարեկամ հին գործելաոճը դեռ ամբողջովին չի կորցրել իր արդիականությունը: Բայց դա չի նշանակում, որ սեփական ուժերով հնարավոր չէ հասնել ուզածին: «Բնական եմ համարում հարազատին կամ արյունակցին ընդառաջելու փաստը, սակայն չպետք է սահմանափակել տաղանդավոր և աշխատասեր այլ երիտասարդների առաջ գնալու ճանապարհը: Նպատակին հասնելու համար հարկավոր չէ արյունով պայքարել, այլ բավական է միայն ցանկանալ հասնել դրան` առանց ոտնահարելու դիմացինների ազատությունը», –  հավելում է մասնագետը: Ըստ փառատոնի գլխավոր պրոդյուսերի` ազատություն ասելով չպետք է հասկանալ «ոտքը սեղանին դնելը կամ դիմացինների վրա գոռգոռալը»: «Ես բազմիցս նշել եմ, որ յուրաքանչյուր մարդու ազատությունն ավարտվում է այնտեղ, ուր սկսվում է դիմացինի ազատությունը: Սա պետք է գիտակցել ամբողջ էությամբ և ապրել այնպես, որ բեռ չդառնաս մարդկանց ուսերին: Այո, դա է քաղաքակիրթ կենսակերպի բանաձևերից մեկը», – ժպտալով ասում է դասախոսը:

Ուստի բարեկեցիկ կյանք ունենալու և, ինչպես տեսաբաններն են պնդում, բնականոն զարգացմանը նպաստելու լավագույն ուղիներից է` «սկզբից վերափոխել ինքներս մեզ, հետո նոր ուրիշներիին» գաղափարը:

 

Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30