Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Թե՞ ատկատ ստանալու խնդիր կա, պետության պարտքն էլ 500 միլիոն ավելացնում եք»

Ապրիլ 30,2012 12:54

Ապրիլի 29-ին Նոյեմբերյանում ՀԱԿ  նախընտրական հանդիպման ժամանակ  նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն  ասաց, որ  երկու օր առաջ այցելել է  Քաջարան,  այդ ճանապարհը ծովի մակերեւույթից 1400մ բարձրությունից հասնում   է  2500 մետր : Նրա խոսքերով՝ նշված  ճանապարհի խնդիրը  նեղ լինելը  չէ, այլ ՝ բարձրանալ-իջնելը, որից մեքենաները տուժում են, որ  Հայաստանի համար  «նեղ տարիներին» իրենք թունել էին կառուցում: Բագրատյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը  Քրըք Քըրքորյանի տրամադրած  22 միլիոն դոլարը ծախսել է  վերոնշված  ճանապարհի կողքով, մի 100 մ ցած,  Լիճքով  ճանապարհ կառուցելու համար, որից սակայն չեն օգտվում:  Նույն միջոցներով կառուցված   Ոսկեպար-Կիրանց  շրջանցիկ ճանապարհն անվտանգության խնդիրը չի լուծում, քանի որ  ճանապարհի երկու ծայրերը  խոցելի  են  ադրբեջանական զինուժի կողմից: Բագրատյանը հայտարարեց. «Կարելի էր մի թունել սարքել, գործը մի անգամ անել, մի ֆունդամենտալ կառույց սարքել, վերջացնել այս պատմությունը»: Նախկին վարչապետի խոսքերով՝  Իջեւան-Բերդ ճանապարհը կարելի էր կառուցապատել  ոչ թե սահմանի երկայնքով, Վազաշենով, այլ հարկ էր  ասֆալտապատել  հին՝ Իծաքար-Գանձաքար ճանապարհը, այն հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ  անվտանգ է: «Ազատություն» կուսակցության առաջնորդի վկայությամբ՝  Հայաստանի արտաքին պարտքը մի քանի օր առաջ ավելացել է 500 միլիոն դոլարով՝ 4 միլիարդից հասնելով 4,5 միլիարդ դոլարի,  կառավարությունը 500 միլիոն  դոլար վարկ է վերցրել Հյուսիս –Հարավ ճանապարհ կառուցելու համար:  «Ազատություն» կուսակցության նախագահը հայտարարեց. «Առաջին 100 միլիոնը ծախսելու են  Արարատ-Երեւան, Երեւան-Աշտարակ ճամփեն սարքելու, «վիսշի կլաս»անելու համար՝ իրենց ասելով: Արա,  Երեւան-Արարատ ճանապարհում պրոբլեմ կա՞, որ դա եք սարքում, թե՞ ատկատ ստանալու խնդիր կա, պետության պարտքն էլ 500 միլիոն ավելացնում եք: Գժվե՞լ եք, ընդհանրապես, եւ  մի խելագարի պես վարչապետը նստում է… Ու այդ շինարարությունն էլ տալիս են իսպանացիներին: Մենք ինչ է ՝ ասֆալտ փռել չգիտե՞նք, անգամ եթե  չգիտենք, մի 100 հազար ծախսեիք , տանեիք  20 հոգու սովորեցնեիք ասֆալտ փռելը, սարքեն: Էս ի՞նչ  է կատարվում,վաբշե գիժ են, գիտեք՝ նախագահն անտեղյա՞կ է: Սրանց քոքը պետք է  կտրել, քոքը, սա տեսակ չէ, սա սարանչա է: Ամոթ է մեզ, ինչու՞  եք   գնում երկրից, սրանց ղրկենք այս երկրից ու պրծնենք»:

 

Ոսկան Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30