Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում ՀՅԴ-ն պաշտպանելու է «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանին: Այդ մասին այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը: Նրա խոսքերով՝ ՀՅԴ չի պաշտպանում Արտակ Սարգսյանի նմաններին, որն հասարակությանը հայտնի է ՍԱՍ-ի Արտակ անունով: «ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին հաջողություն ենք մաղթում, թող դառնա պատգամավոր, Զարուհի Փոստանջյանին հաջողություն ենք մաղթում, բայց կարծում ենք, որ Սաթիկ Սեյրանյանի նման պրոֆեսիոնալ լրագրողների կարիքը ԱԺ-ն ունի»: Հարցին՝ միասնական շտաբում ոչ ֆորմալ գոնե պայմանավորվածություն կա սատարել իրար, ինչպե՞ս է, որ չեք պաշտպանում ՀԱԿ թեկնածուին՝ պատասխանեց. «Սաթիկ Սեյրանյանը տարբերվում է բոլորից, անկուսակցական է, մենք չենք պատրաստվում պաշտպանել ո՛չ պարոն Սարգսյանին, ո՛չ Արամ Մանուկյանին, ո՛չ տիկին Փոստանջյանին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ