Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատարանի դուռը փակ էր

Ապրիլ 30,2012 11:32

Այսօր ժ.9.30-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ նշանակվել էր նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգն էլ հուշում էր, որ նիստը կայանալու է հենց այդ դատարանում, հենց այդ ժամին: Սակայն դատարանի դուռը փակ էր. ոչ աշխատանքային օրվա կապակցությամբ դատարանները չէին աշխատում:

Aravot.am-ին այլ բան չէր մնում, քան տեղեկացնել կողմին դատական նիստը «հետաձգելու» մասին:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության շենքի մոտ Գասպարին հանրահավաքի ժամանակ «աղմկել» է եւ խանգարել «ներկաների հանգիստը»:Հարուցվել էր քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով, Գասպարիին բերման էին ենթարկել ոստիկանության բաժին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30