«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը միասնական շտաբի հետ կապված հայտարարել էր, որ այն Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբն է, որի աշխատանքներին «Ժառանգությունը» չի ուզում մասնակցել: Շտաբի աշխատանքներին մասնակցող ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այս առիթով ճշտել էր Ստյոպա Սաֆարյանին ու վստահեցրել, որ այն ավելի շուտ Ադոլֆ Հիտլերինն է կամ Ֆանտոմասինը:
«Դա միայն Լեւոն Զուրաբյանը կիմանա՝ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի պահով, այլ նաեւ Ֆանտոմասի պահով, անկեղծ ասած»,- այսպես պատասխանեց պարոն Սաֆարյանը՝ ՀԱԿ անդամի հեգնանքին՝ նշելով. «Մեր դաշտում սեզոնային վարքագիծը մի փոքր ընդունված գործելակերպ է դարձել, եւ մի օր կարելի է Ֆանտոմասինը լինել, մի օր կարելի է Քոչարյանինը լինել, մի օր մյուսինը: Այնպես որ որեւէ հակասություն չկա Լեւոն Զուրաբյանի եւ իմ ասածի միջեւ: Ես կասեի՝ Զուրաբյանը լրացրել է ինձ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև