Նիգերիայի առաջնության «Շարքս» եւ «Օուշեն Բոյզ» ակումբների հանդիպումից առաջ ֆուտբոլասերները ներխուժել են հյուրընկալվող թիմի հանդերձարան եւ դաժանորեն ծեծել ֆուտբոլիստներին:
Երկու հոգի՝ մեկ պաշտպան եւ թիմի գլխավոր մարզչի օգնականը, ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուսները բազմաթիվ կապտուկներ են ստացել: Կատարվածի թելադրանքով հանդիպման գլխավոր մրցավարը հարկադրված խաղը հետաձգելու որոշում է կայացրել: «Մենք հանդերձարանում նախապատրաստվում էինք ելնել նախավարժանքի, երբ խուժանը ներս մտավ եւ սկսեց ծեծուջարդը», – հայտարարել է «Օուշեն Բոյզ» ակումբի մամուլի քարտուղար Էդդի Օիսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ