Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանը մեկնաբանում է Սերժ Սարգսյանի քայլերը

Ապրիլ 30,2012 11:06

«Կրթության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ կրթական հաստատություններում արգելվում է քաղաքական եւ կրոնական քարոզչությունը, նման նպատակներով դահլիճների տրամադրումը եւ ուսուցչական կոլեկտիվների ներգրավումը սույն գործընթացում: Մինչդեռ նախորդ օրը, ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատսպարվելով հորդառատ անձրեւից՝ նախընտրական քարոզչությունը Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչների շրջանում իրականացրեց թիվ 189 դպրոցի դահլիճում: Aravot.am-ի հարցին` ԿԸՀ-ն որեւէ կերպ կարձագանքի՞ ՀՀ նախագահի այս քայլին, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հակադարձեց, որ խոսքն աշխատանքային ժամերի մասին է, իսկ այն ժամին, երբ նախագահը քարոզ էր անում՝ աշխատանքային չէր: Հավելեց նաեւ, որ խոսքը վերաբերում է այդ հաստատություններում աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս. «Դասատուն իրավունք չունի դասի ժամին զբաղվել քարոզչությամբ, ծնողական ժողով հրավիրել եւ քարոզչություն իրականացնել»: Այսինքն, ըստ ԿԸՀ նախագահի, Սերժ Սարգսյանը գործել է օրենքի սահմաններում:

Հետաքրքրվեցինք` դարձյալ օրենքի խախտում չէ՞, երբ նախագահը համատեղում է աշխատանքային այցերը եւ քարոզարշավը: Արդյոք դա չի՞ նշանակում պետական միջոցների ներդրում` կուսակցական քարոզարշավում եւ վարչական ռեսուրսի կիրառում: «Իհարկե` ոչ»,- եղավ Տիգրան Մուկուչյանի արձագանքը:

Նա նաեւ հավելեց. «Եթե այդ առնչությամբ լինի համապատասխան փաստ, կոնկրետ եւ փաստարկված, այն ժամանակ մենքկքննարկենք եւ դիրքորոշում կներկայացնենք: Ձեր հարցադրման պարագայում որեւէ կոնկրետ, փաստարկված բան չկա: Աշխատանքային այցը մի բան է, քաղաքական քարոզչությունն` այլ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30