Ամերիկայի ադրբեջանական միությունը դատապարտել է նախագահ Իլհամ Ալիեւի այցի օրերին բողոքի միջոցառումներ կազմակերպելու մասին ամերիկահայերի կոչերը։
Ալիեւի մայիսին մեկնելու է Նյու Յորք։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` այցը կապված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի նախագահության հետ։
Ամերիկայի ադրբեջանական միությունը, մասնավորապես, քննադատել է California Courier պարբերականում ապրիլի 25-ին Հարութ Սասունյանի հրապարակած հոդվածը, որի վերնագիրն է «Հայերը Նյու Յորքում հատուկ ողջույն են պատրաստում Ալիեւի համար»։
Սասունյանը ամերիկահայերին կոչ է արել բողոքի ցույցեր անցկացնել Նյու Յորքում։
Կարդացեք նաև
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Ալիեւի այցի օրերին բողոքի միջոցառումներ կազմակերպելու` ամերիկահայերի մտադրությունը։
«Անշուշտ, ամերիկահայ գաղութը միշտ պատրաստ է «դիմավորելու»պարոն Ալիեւին եւ արծարծելու Հայաստանի ու Ղարաբաղի նկատմամբԱդրբեջանի հարձակումների հարցը։ Այս իր այցելությունն էլ առիթ է, որմենք խոսենք մեդիայի հետ, մեր քաղաքական ղեկավարների հետ», – նշեց Չուլջյանը։
«Ի վերջո, Ամերիկայի կառավարությունը եւ Կոնգրեսը պետք է հստակ ազդանշան տան Ադրբեջանին այն մասին, որ այդ սպառնալիքների կեցվածքը, հարձակողական կեցվածքը Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ պարզապես անընդունելի է», – ընդգծեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը։
Արմեն Քոլոյան
«Ազատություն» ռադիոկայան