Չերնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում սպանվել է «Ռուդար» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, 47-ամյա Ռադմիլո Միտրովիչը:
Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն: Ոստիկանությունը հայտարարել է, որ կասկածյալն արդեն ձերբակալվել է: Մարդասպանը 19-ամյա Մարիա Միլիչն է: Առայժմ անհայտ է, թե աղջիկն ինչպես է հայտնվել փոխնախագահի շրջապատում եւ ինչը կարող էր նրան դրդել այդ քայլին: Պարզ է մի բան. Մարիան այդ գործում պրոֆեսիոնալ չէ, քանի որ թիկունքին հասցրած դանակի հարվածից Միտրովիչն անմիջապես չի մահացել: Ռադմիլոյին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա չի հասցրել որեւէ բան պատմել:
Ոստիկանությունն ուշադրություն է դարձրել այն բանին, որ լրատվամիջոցները բազմիցս գրել են, թե Միտրովիչը բալկանյան նարկոբարոններ Շարիչ եղբայրների մտերիմ ընկերն է եղել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ