21-ամյա աղջիկը սեռափոխ է եղել այն բանից հետո, երբ քնել է շուրջ 450 տղամարդու հետ ու հասկացել, որ իրեն ավելի շատ դուր է գալիս տղամարդ լինել: Մինչ դեռահասության շրջանը ամերիկաբնակ Դոունան բոլոր աղջիկների պես սիրել է խաղալ տիկնիկներով, հագնել մայրիկի բարձրակրունկներն ու աղջկական զգեստներ: Երբ մոտեցել է դեռահասության տարիքն, ու աղջկա մոտ սկսվել են ֆիզիոլոգիական փոփոխություններ տեղի ունենալ, Դոունան նեղվել է իր մարմնի հետ տեղի ունեցող փոփոխություններից: Աղջիկը որոշել է տղայական զգեստներ կրել, կոմպլեքսավորվել է հատկապես իր մեծ կրծքերի պատճառով, փորձել է ամեն կերպ թաքցնել դրանք լայն վերնաշապիկների տակ: Արդեն 17 տարեկան հասակում Դոունան ոչ մի աղջկական զգեստ չէր կրում, կնոջը վայել ոչինչ չէր անում, հաճախում էր նաեւ տղամարդկանց բնորոշ սպոտաձեւերի, իսկ նրա պահվածքն անհանգստացում էր ծնողներին: Ծնողների՝ աղջկան դարձի բերելու, կին դարձնելու փորձերը մի օր ճակատագրական եղան, աղջիկը զայրացավ ու լքեց տունը, հայտնվելով փողոցում, ապա հասարակաց տանը: 2 տարի շարունակ Դոունան իր մեծ կրծքի շնորհիվ հասցրեց դառնալ հասարակաց տան ամենապահանջված աղջիկն ու սպասարկեց 450 տղամարդու: 21-ամյա աղջիկը մի օր էլ հասկացավ, որ ուզում է եւ պատրաստ է տղամարդ դառնալ, հեռացավ հասարակաց տնից, դիմելով բժիշկների օգնությանը` Դոունան վերածվեց Դոմինիկի: