Սոնա՞, թե՞ Երվանդ` հարցնում էր վարողը բոլորից, դահլիճը բղավում էր երկու մասնակիցերի անվանումները: «Հայ սուպերսթար5» նախագծի վերջին եզրափակիչ գալա համերգն այսօր էր, պետք է որոշվեր 2 մասնակիցներից ով է կրելու «Հայ սուպերսթար» տիտղոսը: Ժյուրիի անդամ Ավետ Բարսեղյանը հորդորում էր վարող Արամ MP3-ին ձգել հաղթողի անունը ասելու պահը, Արամն էլ մեծ հաճույքով եւ վարպետորեն կատարում էր Ավետի հորդորը: Սոնան եւ Երվանդը անհանգստանում էին, նրանց երկրպագուներն` առավել շատ: Երկու մասնակիցներն էլ արժանի են հաղթանակի, բայց նրանցից միայն մեկը ստացավ հաղթողի տիտղոսը. «հայ սուպերսթարը » Սոնա Ռուբենյանն է: Նա է վայելում օրվա բերկրանքը, նրան է «Շանթ» հեռուստաընկերությունը նվիրելու մեկ երգ եւ տեսահոլովակ եւ մեկ միլիոն դրամ գումար:
Հ.Գ. Սոնա Ռուբենյանի եւ Երվանդ Մաթեւոսյանի, ժյուրիի անդամ Գարիկ Պապոյանի տպավորությունների եւ «Հայ սուպերսթար5»-ի եզրափակիչ գալա համերգի այլ մանրամասների մասին կարող եք կարդալ վաղը «Առավոտ երիտասարդականում»: