Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը ՀՀԿ ցուցակի մասին. «Բացի զզվանքից ուրիշ զգացողություն չունեմ, երբ տեսնում եմ Արթուր Բաղդասարյանին, Գեղամյան Արտաշին, տականքները, ժողովրդին խաբածներն իր մոտ են»

Ապրիլ 29,2012 20:16

Ապրիլի 29-ին  Նոյեմբերյանում Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության  նախագահ  Արամ Մանուկյանը, մատնացույց անելով  հարթակի վերեւում, «Մհերի դուռ» սրճարանի պատին փակցած «Նոյեմբերյանցիները  վստահում  են ՀՀ նախագահին» պաստառը, նախընտրական հանդիպման մասնակիցներին  հարցրեց, թե ներկաները  Նոյեմբերյանում գիտե՞ն մեկին, ով վստահում  է Սերժ Սարգսյանին: Եվ պատասխան չստանալով՝ ասաց. «Այնտեղ պակասում է մի փոքր բան, նոյեմբերյանցիները վստահում են ՀՀ առաջին նախագահին, ստացվե՞ց»:

Ա. Մանուկյանն ասաց, որ առաջիկայում  սովորական  խորհրդարանական ընտրություն չէ, ընտրություն է  բարու եւ չարի,  սեւի եւ սպիտակի միջեւ: Նրա վկայությամբ, ընտրողների ցուցակում կա 700 հազար մարդ, որ Հայաստանում չեն ապրում են՝ մեռած են, Վրաստանից են եկել,  իշխանությունները  փորձելու են դրա հետ կապված  կեղծիք  անել: Նա ՀՀԿ-ին համարեց չարիք, որից պետք է ազատվել: ՀՀՇ վարչության նախագահը ներկայացրեց «սարսափելի թվեր». Հայաստանի հողերի 60 տոկոսը չի մշակվում, չմշակվող տարածքները Նոյեմբերյանում եւ Բերդում  դրանից ավելի շատ  են, հողը սեփականաշնորհումից օգտված 160 հազար տնտեսություններին «օլիգարխները կերան», Հայաստանից արտագաղթողների 75 տոկոսը գյուղացիներն են, ամեն տարի բնակչության 3 տոկոսը արտագաղթում է, այս տարի 35 հազար մարդ  ինքնաթիռով հեռացել է  Հայաստանից:  Ա. Մանուկյանը հայտարարեց, որ  իշխանությունների նպատակը «մարդկանց արտահանելն է», դա նրանց  ծրագրավորած քաղաքականություն  հետեւանքն  է, քանի որ  գնացածների հաշվին ավելանում է  Հայաստան մտնող փողերը: Դրա արդյունքում  դրամի փոխանակման կետերում գումարները 30 տոկոսով  ավելանում են, ուղարկված մնացած փողը ծախսվում է   հիմնական սննդատեսակներ գնելու վրա, որի բիզնեսով  զբաղվում են  3-4 հոգի: Ա. Մանուկյանը հայտարարեց. «Սրանք ուտելու արվեստը հրաշալի տիրապետում են», եւ հավելեց. «Ռոբերտ Քոչարյան անունով մեկը կար, 6 միլիարդ գումար հավաքեց այս խեղճ ժողովրդից, այս այն ժողովուրդն է, որ զոհվեց սահմանների վրա, Ղարաբաղում, ազատագրեց Ղարաբաղը եւ այդ տականքին բերեց այստեղ, դարձրեց վարչապետ, պրեզիդենտ, որ ինքը հալածի, սպանդ կազմակերպի այս ժողովրդի նկատմամբ: Հաջորդը եկել է, հաջորդը պակաս չէ նրանից,  սա ավելի  մուզ-մուզ ա, տակնահան է, քան նա էր, բայց նույն գործն է անում՝նույն արտագաղթը, նույն գների թանկացումը, նույն մոնոպոլիզացիան, նույն բանակի սպանությունները կատարվում են»: Արամ Մանուկյանը անդրադարձավ  ՀՀԿ համամասնական ցուցակին՝ ասելով.«Ժողովուրդ ջան, նայեք իր ցուցակը,ովքեր են այնտեղ, բացի զզվանքից ես ուրիշ զգացողություն չունեմ, երբ տեսնում եմ Արթուր Բաղդասարյանին,երբ տեսնում Գեղամյան Արտաշին, տականքները, երկիրը, ժողովրդին խաբածները իր մոտ են»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30