Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները ծեծել են բնապահպաններին ու բերման ենթարկել (ձայնագրություն)

Ապրիլ 29,2012 19:28

Ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով այսօր կեսօրին Մաշտոցի այգուց Կենտրոնի ոստիկանություն  բերման ենթարկված  7 ակտիվիստներն արդեն ազատ են արձակվել: Ակտիվիստների պատմելով, նախքան իրենցից մի մասին ոստիկանություն տանելը այգում ոստիկանները հարձակվել ու ծեծել են ակտիվիստ տղաներին: Նրանցից երկուսը՝ Գեւորգն ու Եղիան,  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Գոռ Հակոբյանի պատմելով` ամեն ինչ սկսվել է  այն ժամանակ, երբ ինքը հայտարարել է, թե  ոստիկաններին խնդրում են խաղաղ բանակցության գալ.«Փոխգնդապետ Կարեն Մովսիսիյանը եւ գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը դիմեցին  սադրանքի՝ հստակ մատնանշելով, որ մեզ պետք է ձերբակալեն: Ոստիկանների գործողությունները եղել են ոչ համաչափ»:

Ակտիվիստներից Վահրամ Սողոմոնյանն էլ հավելեց.«Առանց որեւէ իրավական հիմքի իրենց խաղաղ ցույցը կատարող քաղաքացիներին հարվածել, սա խոսում է այն մասին, որ իրենք չգիտեն ինչ անեն, կամայական ոտքի վրա որոշումներ են կատարում: Հատուկ զորամիավորումները քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ, որոնք չեն ցանկանում ներկայանալ, ինձ հետ անձամբ մեքենա էր նստել մի մարդ, որը այդպես էլ չներկայացավ ով է, նրանք գործողությունները չեն կարողանում օրենքի դաշտում հիմնավորել»,-պատմեց Վահրամ Սողոմոնյանը:VOICE046

Բերման ենթարկվածների մեջ էր նաեւ այգու կրպակների ապամոնտաժման բրիգադի ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանը: Նրա պատմելով. «Այսօր մեր ապամոնտաժման փորձի օրն է, բազմիցս փորձեր արեցինք անցնել տաղավար եւ բավական լուրջ դիմադրության հանդիպեցինք, նաեւ ֆիզիկական, հետո սադրանքի նման բան եղավ, գոռգոռոցներ սկսվեցին: Գոռին սկսեցին ձերբակալել, հետո Վախթանգին ու այլոց : Անձամբ փոխգնդապետ Մովսիսյանը եկավ մատով ցույց տվեց իրեն էլ՝ ու ես ընկա այդ խմբի մեջ»:VOICE048

Ոստիկանություն էին եկել նաեւ նաեւ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ու պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Նրանք ժամանեցին այն ժամանակ, երբ ակտիվիստներին արդեն բաց էին թողնում:VOICE045

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը եւ լուսանկարը՝ «Սիվիլնեթի» եւ «Լուրերի»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30