Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի ուժեղ ու վստահելի են». Գյուղի տղաների մասին

Ապրիլ 29,2012 18:33

25-ամյա Գայանեն արդեն 4 տարի է` ամուսնացած է: Պնդում է` երջանիկ է, որովհետև գյուղի տղայի հետ է ամուսնացել:

«Միշտ էլ դեմ եմ եղել այն աղջիկներին, որոնք ամուսնանում են քաղաքում ծնված ու մեծացած տղաների հետ, – ասում է նա, – գյուղի տղաներն ավելի ուժեղ ու վստահելի են: Ես դրանում վաղուց  համոզվել եմ»:

Գայանեն համոզված է, որ քաղաքի տղաները իրենց շատ ավելի ազատ են պահում ու դա էլ հենց վանում է աղջիկներին: Չնայած ինքն էլ է քաղաքում ծնվել, բայց միշտ համակրել է գյուղի երիտասարդներին:

18-ամյա Լիանան գյուղում է ծնվել: Դեմ է քաղաքի տղաներին. պատճառաբանում է. նրանք անհարգալից են:

«Չեմ կարծում, որ որևէ երևանցի տղա կարող է համեմատվել գյուղի տղաների հետ, – պնդում է նա, – գյուղի տղաներն ավելի համեստ են ու ինչն ամենակարևորն է հարգում են մեծերին»: Լիանան պատմում է նաև, որ Երևանից հենց այստեղի տղաների պատճառով է հիասթափվել: «Իրենց սարսափելի են պահում, – ասում է նա, – անում են այն, ինչ ուզում են: Դա ինձ նյարդայնացնում է, հայ տղան իրեն պիտի այդպես չպահի»:

Լիլիթի համար տարբերություն չկա, թե տղան որտեղ է ծնվել:

«Գյուղից տղաներ կան, որոնք նույնպես իրենց շատ վատ են պահում, – նշում է նա, – կապ չունի թե տղան որտեղից է, կարևորը նրա դաստիարակությունն է»:

Այնուամենայնիվ Լիլիթն ավելացնում է, որ քաղաքում ծնված աղջիկները գյուղում չեն կարողանա ապրել:

«Որքան էլ որ հակառակը պնդեն, միևնույնն է ,քաղաքում ծնված աղջիկը գյուղում դժվարությունների առաջ հաստատ կկանգնի: Այնտեղ ապրելակերպն այլ է, բացի այդ էլ գյուղի տղաների մտածելակերպն ավելի սահմանափակ է, քան քաղաքի տղաներինը»:

Հոգեբան Սերինե Սարգսյանի կարծիքով` գյուղի տղաները չեն կարող այլ չլինել: Նա պնդում է, որ գյուղում մեծանալով` նրանք շատ դեպքերում կաշկանդված ու չշփվող են լինում ու քաղաք գնալով` ազատ կյանքին չեն կարողանում համակերպվել:

«Գյուղում նրանք չեն տեսնում այն, ինչ քաղաքում են տեսնում: Դրա պատճառով էլ նրանք շատ դեպքերում  քաղաքում իրենց ավելի վատ են պահում, քան գյուղում»:

Սերինեն համաձայն չէ այն մտքի հետ, որ քաղաքում մեծացած  տղաները զիջում են գյուղի տղաներին: «Ավելի ազատ մտածելակերպը միշտ էլ նկատվում է, քաղաքի տղաներն իրենց կարողանում են դրսևորել, բայց չափն անցնում էլ են: Համենայն դեպս համամիտ չեմ տարբերակումներին, հայ տղան մնում է հայ տղա ցանկացած պարագայում»:

«Գյուղի տղեքը  միշտ էլ մեզ նման չեն եղել, դրա համար էլ իրանց հետ չենք կարում շփվենք, իրանք էլ մեր հետ», – ասում է Արմենը: Երևանցի է ու կարծում է, որ երբեք էլ չի կարող գյուղի տղայի հետ շփվել, պատճառաբանում է. շփվող չեն:

Վարդանն էլ Արմենի հետ համամիտ չէ. «Գյուղից եմ, բայց լիքը քաղաքացի ընգերներ ունեմ, – ասում է նա, – իրանք են մեղավոր, որ շատ գյուղացիներ հետները չեն շփվում: Չեմ հասկանում, թե ինչ տարբերություն, ով որտեղից ա, կարևորը մարդս մարդ լինի»:

 

                                                                                                          Մերի Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30