Այսուհետ «Առավոտ երիտասարդականը» ամեն շաբաթ Ձեզ կներկայացնի, թե որն է եղել մեկ շաբաթվա ընթացքում համացանցում ամենաքննարկվող թեման :
Եվ այսպես սկսենք «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» մրցակցությունից ու նրանց երկրպագուների ակտիվությունից ֆեյսբուք սոցիալական կայքում:
Ապրլի 21-ին Իսպանիայի առաջնության 35–րդ տուրում «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» 1:2 հաշվով: Դրան հետևեցին «Բարսելոնայի» երկրպագուների դժգոհություններն ու «Ռեալի» երկրպագուների ուրախությունն արտահայտող ֆեյսբուքյան կարգավիճակները՝ «Բա որ ասում եմ Բարսելոնան» թիմ չիիի, քանի շուտա «Ռեալ» բալետ արեք», «Մեկ ա Բարսաս ամենալավն ա, անկախ ամեն ինչից»… ֆեյսբուքյան նմանատիպ կարգավիճակները դեռ երկար կարելի էր թվել, ամեն ինչ ավելի թեժացավ հատկապես, երբ չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների առաջին խաղային օրը «Կամպ Նոու»-ում կատալոնական «Բարսելոնան» ընդունեց Լոնդոնի «Չելսիին»: Հաղթեց և եզրափակիչ փուլ անցավ Չելսին, ֆեյսբուքում արձագանքներն այսպիսին էին՝ «Էրեխեք ջան մի նեղվեք, ոչինչ, սենց էլ ա մեկ -մեկ լինում», – գրել է ֆեյսբուքյան օգտատեր Եվա Barca-ն, «Ինչ ուզումա լինի, մենք բոլորս պետք ա մեր Բարսայի կողքին լինենք ու հավատանք նրա հաղթանակին, մենք բոլորս էլ գիտենք, որ մեր Բարսան լավագույնն ա… Barca Forever»… «Բարսելոնայի» պարտությանը հետևեց «Ռեալ Մադրիդի» պարտությունը: Ապրիլի 25 –ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների երկրորդ խաղային օրը Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու»-ում ընդունեցՄյունխենի «Բավարիային»: «Ռեալի» պարտության փաստը աննկատ չէր մնացել ոչ միայն թիմի երկրպագուների, այլև «Բարսելոնայի» ֆաների համար, ովքեր ևս համացանցում արտահայտեցին իրենց կարծիքը: Օգտատեր Միրո Ավոյանը գրել է. «Առուն թռեք, նոր ասեք «հոպ» … սիրում եմ, երբ ոգևորվածները և մեզ քննադատողները յոթերորդ երկնքից իջնում են …», «Չպետք ա էլի սենց վերջանաաաար,,,արժանի էին եզչափակչի,,,ինչ էլ լինի, հաստատ, մենք միշտ կարանք հպարտանանք մեր ակումբով,,, Հալա ՄԱԴՐԻԴ,,,», – գրել է Լիլիթ Սարգսյանը, իսկ Անահիտն էլ իր ֆեյսբուքյան պատին գրել է «Դաաաա….. Նենց չի որ ինչ-որ բան կասեմ «Ռեալի» ֆանատներին, բայց կյանքը հետաքրքիր բան ա…. Թխեք թող գա…»:
Տիգրանուհի Թասլակյան