Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պարի՛ր, եթե անգամ հոգիդ է հիվանդ». Ապրիլի 29-ը՝ Պարի միջազգային օր

Ապրիլ 29,2012 18:03

«Պարն ինձ համար արվեստ, հոգեվիճակ ու արտահայտման միջոց է: Պարում ես, երբ ուրախ ես, ոգեւորված ու տպավորված»,-ասում է 20-ամյա Սիրանույշ Կետցյանը:  Շուրջ տասը տարի լինելով Վանուշ Խանամիրյանի սանը, հպարտությամբ եւ խորին հարգանքով է հիշում սիրելի պարուսույցին. «Նա միշտ ասում էր բոլոր պարերն էլ իմացիր, բայց քոնն ամենից լավը պետք է իմանաս: Վանուշն ինձ ոչ միայն պար է սովորեցրել, այլեւ սովորեցրել է լինել հայասեր, գնահատել ազգայինը ու բարձր պահել այն»:  Չնայած, շուրջ հինգ տարի է, ինչ չի զբաղվում պարով, բայց ինչպես ինքն է ասում. « Ուր էլ գնամ, ինչ էլ պարեմ, միեւնույնն է, հայկականը ավելի սրտանց ու ոգեւորված եմ պարում»:

Հիշեցնենք, որ Թատրոնի միջազգային ինստիտուտի եւ Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր` ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց  Ժան Ժորժ Նովերրի ծննդյան օրվա (1727-1810):

18-ամյա Լուսինե Դավթյանի անիրականանալի ցանկություններից մեկը եղել է պարը. «Միշտ երազել եմ պարել  բրեյք դանս, բայց ծնողներս թույլ չեն տվել, պատճառաբանելով՝ աղջկան սազական պար չէ»,-ասում է նա:

Ինչպես բոլոր բնագավառներում, այնպես էլ պարարվեստում առկա են մի շարք խնդիրներ:  «Ազգային պարարվեստի զարգացման գործում կարեւորը պարուսույցների վերապատրաստման գործընթացն է, որն անհրաժեշտ է եւ երկրորդ կարեւոր խնդիրներից մեկը՝  հայկական տարազը ճշգրիտ կերպով ներկայացնելն է»,-ասում է 32-ամյա պարուսույց Կարինե Պետրոսյանը:

20-ամյա պարուհի Անահիտ Աղաբեկյանի համար պարը սահմաններ չունի: Նա գտնում է, որ այն տիեզերք է և ով կարողացավ իրեն գտնել այդ աշխարհում, նա կհամարվի եզակի երջանիկներից մեկը: Եվ վերջում, նա կոչ է անում բոլոր նրանց, ում հոգում կա ցավ, կասկած եւ տանջող միտք. «Պարի՛ր,եթե անգամ հոգիդ է հիվանդ, պարի՛ր, եթե անգամ մարմինդ է տկար, պարի՛ր և քեզանից կկարողանաս վանել ցավի բոլոր փշրանքները…Միայն թե մի մոռացիր, որ հայ ես, պարիր հայեցի՝ չմոռանալով քո խորը արմատները, արյանդ հետ եռացող հայի պարը և միշտ ականջ դիր Նախնյացդ  ոգու կանչին»,-հորդորում է Անահիտը:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30