Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Դու, Սերժ Սարգսյան, նայելու ես ճաղապատ պատուհանից, Ռոբերտ Քոչարյանն էլ կողքի կամերից է նայելու»

Ապրիլ 29,2012 17:14

Ապրիլի 29-ին Նոյեմբերյանում ՀԱԿ-ի ղեկավարները  նախընտրական հանդիպում ունեցան:  Այն  վարող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը  չի մասնակցում  հանդիպմանը, քանի որ ճնշման տատանումներ ունի: Ն. Փաշինյանի խոսքերով՝ ինքը մամուլում կարդացել է  Նոյեմբերյանում Սերժ Սարգսյանի   հայտարարության մասին, որ նա ասել է.  « ամենալավ ապրող մարզն եք »: Այդ առթիվ Փաշինյանը հայտարարեց.«Ժողովուրդ, ես ճիշտն ասած, անհանգստացած եմ, որ նման բան է ասել, ուրեմն ինչ-որ բան ուզում է փակել, ինչ-որ բան ձեռներիցդ   ուզում է առնի»:

Նա  հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի  մասին, ով Երեւանի քաղաքապետարանում հայտարարել էր՝ նստել եք փողի վրա եւ փող եք ուզոււմ, ու  դրանից հետո Երեւանի կենտրոնի բնակիչներին իրենց տներից հանեցին: Հռետորը խոսեց Բագրատաշենի շուկայի  փակման  մասին, ուր  նոյեմբերյանցիները աշխատելով՝ «յոլա էին գնում, կոպեկ աշխատում», հավելելով՝ «իրենց նպատակը մեկն  է՝ բոլոր կոպեկները իրենք են ուզում աշխատել»: Նա  անդրադարձավ 1998 թվականից  հացահատիկի ներկրման, աղալու եւ իրացնելու  ոլորտներում աստիճանաբար մտցված  մենաշնորհներին. սկզբից մենաշնորհ մտցվեց հացահատիկի ներկրման, հետո՝ ալրաղացների բնագավառում, ապա ՝ փռերը վերցրին , այնուհետեւ՝ թխած հացի վաճառքը, «խանութներն են իրենց  վերցնում», այդ առթիվ նկատելով.«Պարապ մնացած տղամարդկանց ուղարկում են Ռուսաստան, որ այստեղ մնացածներին փող ուղարկեն, որ  տնեցիները իրենց թխած հացը գնելու փող ունենան»:

Նիկոլ Փաշինյանի վկայությամբ՝  ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որ նպատակ է դրել հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի բացահայտումը: Բանախոսը ասաց, որ իշխանությունը «արյան մեջ թաթախված» է, թե ինչու են Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը  «կառչած իշխանությանը».«Իշխանությունը միակ լծակն է, որ կարող է ապահովել, որ նրանք չբնակվեն քրեակատարողական հիմնարկում: Եվ դրա համար նրանք Հայաստանն են դարձնում քրեակատարողական հիմնարկ, որ իրենք այդ հիմնարկի նայողը լինեն: Ես դեռ Կոշից եմ   այդ մասին հոդված  գրել, որ  Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահը չէ , Սերժ Սարգսյանը Հայաստանը  դարձրել է զոն ու   կիսագողական, կիսամենթական  մի քանի բաշիբոզուկների հետ իրեն նայողի տեղ է դրել: Դու, Սերժ Սարգսյան, նայելու ես  եւ նայելու ես  քառակուսի  ճաղապատ վանդակներով պատուհանից: Անպայման նայելու ես,   ու ես Նոյեմբերյանում դա ձեզ խոսք եմ տալիս, Ռոբերտ Քոչարյանն  էլ կողքի կամերից է նայելու բովանդակ Հայաստանին»:

Հանդիպմանը ելույթ ունեցան  Արամ Մանուկյանը, Գագիկ Ջահանգիրյանը, արմատներով նոյեմբերյանցի, սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՀԱԿ նոյեմբերյանցի ակտիվիստ Գուրգեն Ասատրյանը, «Մարտի 1» ՀԿ  համակարգող Առաքել Սեմիրջյանը, «Ազատություն» եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունների նախագահներ Հրանտ Բագրատյանը եւ Ստեփան Դեմիրճյանը: Նոյեմբերյանի Ազատության հրապարակում հավաքվածները  հավանության բացականչություններով եւ  ծափահարություններով էին ընդունում ՀԱԿ-ի ղեկավարների  կրքոտ ելույթները:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30