Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նյու Յորք Թայմս». «Որտեղ փոփ երաժշտության փայլփլուն մրցույթը մարդու իրավունքներից առավել է»

Ապրիլ 29,2012 16:05

«Ոչինչ այնքան չի բարձրացնում ազգային ինքնավստահությունն ու պետության հզորությունը, ինչպես նավթի և բնական գազի պաշարների առկայությունը: Կովկասում գտնվող Ադրբեջանի Հանրապետությունը բացառություն չէ»:

Այսպես է սկսվում ամերիկյան «Նյու Յուրք Թայմս» ամերիկյան պարբերականում Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Ջուդի Դեմփսիի հրապարակված հոդվածը, որտեղ նշվում է, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մոտենալուն պես Ադրբեջանի իշխանությունները քրտնաջան աշխատում են Բաքվի «Բյուրեղյա դահլիճի» շինարարությունն ավարտելու ուղղությամբ, որտեղ և անցկացվելու է մրցույթը:

«Այս շենքը մեծ հպարտության պատճառ է երկրի նախագահ Իլհամ Ալիևի համար, սակայն ոչ՝ մոտակայքի բնակիչների համար», – գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ դեպի Կասպից ծով նայող այս հսկա համալիրը կառուցելու համար տեղ ազատելու նպատակով բազմաթիվ մարդիկ վտարվել են իրենց բնակարաններից, դատարան դիմածների գործերը՝ կասեցվել, իսկ իրենց բնակարաններից վտարվածներին սատարելու արշավների մասնակիցները՝ կալանքի տակ վերցվել կամ բանտարկվել:

«Կարելի էր մտածել, որ Ադրբեջանի վարչակարգը, «Եվրատեսիլ» երգի փառատոնի նախօրեին, կգործադրեր բոլոր ջանքերը՝ իր պատկերը բարելավելու համար: Սակայն այն հակառակ քայլեր է կատարում», – գրում է Դեմփսին:

Հոդվածում մեջ է բերվում Բաքվում գործող «Ազգային և միջազգային ուսումնասիրությունների կենտրոն» կազմակերպության նախագահ Լեյլա Ալիևայի խոսքը, որի համաձայն «նավթի վաճառքից ստացված գումարները հեշտացնում են  ընդդիմության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի քննադատությունն անտեսելու վարչակարգի գործը»:

«Վարչակարգը շատ ինքնավստահ է»՝ ասում է Լեյլա Ալիևան:

Հոդվածի հեղինակը նշում է, որ «Human Rights Watch» կազմակերպությունը հաղորդել է վերջին մի քանի ամսվա ընթացքում լրագրողների դեմ ուղղված ճնշումների և բռնությունների դեպքերի ավելացման մասին: Կազմակերպության համաձայն, «ժողովրդավարության ջատագով կազմակերպությունների առաջնորդները կանոնավոր կերպով կալանավորվում և բանտ են նետվում: Խաղաղ ցույցերը ցրվում են, մասնակիցները՝ ձերբակալվում և ծեծի ենթարկվում: Բանտարկության մեջ են գտնվում նաև մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալներ»:

«Վերլուծաբանների համաձայն, նախագահ Ալիևը հույսեր ունի, որ «Եվրատեսիլ» երգի փառատոնը կնպաստի Եվրոպայում իր երկրի համբավի բարելավմանը: Նրա քննադատներն իրենց հերթին ցանկանում են, որպեսզի փառատոնը ուշադրություն գրավի Ադրբեջանում մարդու իրավունքների տեղի ունեցող բազմաթիվ խախտումների վրա», – եզրափակում է «Նյու Յորք Թայմս» պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Ջուդի Դեմփսին:

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30