Քիչ առաջ Մաշտոցի այգում ոստիկանների և ակտիվիստների միջեւ բախումների արդյունքում Ոստիկանության կարմիրբերետավոր աշխատակիցները բերման են ենթարկել 6 ակտիվիստի և ապամոնտաժող բրիգադի մեկ անդամի, ինչը այգում մեծ իրարանցում է առաջացրել։
Բերման ենթարկվածներն են ակտիվիստներ Գոռ Հակոբյանը, Վահրամ Սողոմոնյանը, Եղյա Ներսիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Կարեն Հարությունյանը, Արաման Յարալյանը և ապամոնտաժող բրիգադից Արմեն Հովհաննիսյանը։
Երևանի փոխոստկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Tert.am–ին չպարզաբանեց, թե ինչ հիմունքներով են ակտիվիստներին բերման ենթարկում՝ խորհուրդ տալով դիմել Ոստիկանության մամուլի ծառայություն։
Ակտիվիստներն այժմ հավաքվում են, որպեսզի գնան Ոստիկանության Կենտրոն բաժանմունք, որտեղ ենթադրվում է, որ տարել են ակտիվիստներին։
Կարդացեք նաև
թերթ.am