Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ընտրություններ 2012. հասարակական հետազոտություն

Ապրիլ 29,2012 13:35

«Համագործակցություն» կանանց հասարակական կազմակերպությունը, որը հանդիսանում է  «Կառատ» Արևելյան Եվրոպայի հասարակական կազմակերպությունների կոալիցիայի անդամ կազմակերպություն, ապրիլի 14-ից 22-ը իրականացրել է համապետական հարցում 2012թ. ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցական բլոկի վերաբերյալ հասարակության դիրքորոշումը պարզելու համար: Հետազոտության իրականացմանն մասնակցել են կազմակերպության 12 ներկայացուցիչ, որոնք նախապես ստացել են հարցումներ իրականացնելու վերաբերյալ էթիկայի կանոնների մասին իրազեկում:

Հետազոտության իրականացման համար ընտրվել են ՀՀ 2 մարզ և քաղաք Երևանը: Շիրակի մարզը ընտրվել է որպես մայրաքաղաքից համեմատաբար հեռավոր մարզ և Արմավիրի մարզը որպես մայրաքաղաքին մոտ մարզ: Երևանում ընտրվել է Կենտրոն համայնքը, Արաբկիր համայնքը` որպես կենտրոնին մոտ գտնվող համայնք և Շենգավիթ համայնքը` որպես կենտրոնից հեռու գտնվող համայնք: Հարցմանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող 1200 ՀՀ քաղաքացի` 300-ական յուրաքանչյուր մարզում և 600 քաղաքացի Երևան քաղաքում` 200-ական քաղաքացի յուրաքանչյուր համայնքից: Հետազոտությունը ապահովել է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու հավասար իրավունքը հարցմանը մասնակցելու համար: Հետազոտության արդյունքում ընտրողների նախապատվությունները բաշխվել են հետևյալ կերպով`

 

Կուսակցություն Ձայների քանակը %
ՀՀԿ 28.2 %
Ժառանգություն 5.67 %
ՀՅԴ 5.54 %
ԲՀԿ 22.4 %
ՀԴԿ 5.3 %
Օրինաց երկիր 4.17 %
ՀԿԿ 1.4 %
ՀԱԿ 4.37 %
ՄՀԿ 0.1 %
Բոլորին դեմ 22.85 %

 

Արդյունքները ցույց են տալիս, որ առավել մեծ վստահություն են վայելում ՀՀԿ-ն – 28.2 % և ԲՀԿն – 22.4 %: 5 % շեմը դեռևս չեն հաղթահարում, Օրինաց երկիր, Հայաստանի կոմունիստական, Միավորված հայեր կուսակցությունները և Հայ ազգային կոնգրեսը: Հարկ է նշել, որ ընտրություններին պատրաստ է մասնակցել հարցվողների 52 %. Ըստ հարցումների, ընտրություններին չմասնակցելու հիմնական պատճառներից են` անվստահությունը ՀՀ-ում երբևիցե ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու նկատմամբ և վախի մթնոլորտի առկայությունը:

 

 

«Համագործակցություն» կազմակերպության

Հետազոտական խումբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30